Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթը» մոտ է բրազիլական «Կորինտիանսի» դարպասապահ Կարլոս Միգելի տրանսֆերը ձևակերպելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ 25-ամյա Միգելն արդեն իսկ համաձայնել է այս տեղափոխությանը։
«Անտառապահները» նախատեսում են գործարքը ձևակերպել առաջիկա օրերին՝ ակտիվացնելով 4 միլիոն եվրոյով տրանսֆերի փոխհատուցման կետը:
Կարլոս Միգելը ընթացիկ մրցաշրջանում «Կորինտիանսի» կազմում անցկացրել է 14 հանդիպում։
























































