«Նյուքասլը» աշխատում է «Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինի տրանսֆերը ձևակերպելու շուրջ, հայտնում է The Athletic-ը։
Հաղորդվում է, որ ակումբները որոշ ժամանակ բանակցություններ են վարում, սակայն դեռ վերջնական համաձայնություն չկա:
Այնուամենայնիվ, հավանականությունը մեծ է, որ կողմերը համաձայնության կգան 27-ամյա Կալվերտ-Լյուինի տրանսֆերի հարցում։
Դոմինիկ Կալվերտ-Լյուինը 2023/24 մրցաշրջանում «Էվերտոնի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
























































