«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Յան Կոուտոն կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Տոտենհեմում»։
TEAM talk-ի համաձայն՝ ակումբը ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել պաշտպանությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ թեկնածուներից մեկը 22-ամյա Կոուտոն է։ Վերջին երկու մրցաշրջանները բրազիլացին վարձավճարով անցկացրել է «Ժիրոնայում»: Բացի այդ, «Տոտենհեմը» հետաքրքրված է նաև «Մոնակոյի» պաշտպան Վանդերսոնի ծառայություններով։ Այդ մասին օրեր առաջ հայտնել էր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Տոտենհեմը» նաև ցանկանում է ուժեղացնել կազմը Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպանի միջոցով։ Ինչպես հայտնում է Caught Offside-ը, անգլիական ակումբը հետաքրքրված է «Բոլոնիայի» ֆուտբոլիստ Ռիկարդո Կալաֆիորիի ծառայություններով։ Ռիկարդոն ներկայումս հանդիսանում է Իտալիայի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ և մասնակցում է Եվրո-2024-ին։
Անգլիական ակումբը նախատեսում է ձեռք բերել ևս երկու ֆուտբոլիստի։ «Տոտենհեմը» հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» 23-ամյա վինգեր Տակեֆուսա Կուբոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբն արդեն 50 միլիոն եվրոյի առաջարկ է արել «Ռեալ Սոսյեդադին»։
Բացի այդ, լոնդոնյան ակումբը դիտարկում է նաև «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստ Էբերեչի Էզեի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը։ Նա ևս Անգլիայի հավաքականի կազմում այժմ հանդես է գգալիս Եվրո-2024-ում։
























































