«Լիվերպուլը» դիտարկում է «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին ձեռք բերելու տարբերակը: Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» հետաքրքրված է այս խաղացողով, քանի որ նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է ամսվա վերջին։
Նախկինում տեղեկություններ կային, որ «Յուվենտուսը» Ռաբիոյին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը երկու տարով՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ: Ըստ լուրերի, մեկ մրցաշրջանի համար նա շուտ 7,5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա, սակայն Ադրիենը դեռևս պատասխան չի տվել ակումբին։
Անցած մրցաշրջանում Ռաբիոն ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։