Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին պատասխանել է այն հարցին, թե ինչ է պակասում ազգային թիմին 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում.
«Այս թիմում փորձի և ձայնի պակաս կա: Երբ ճնշում կա, պետք է խոսել։
Ես կհրավիրեի Ջորդան Հենդերսոնին, քանի որ նա կարողանում է խոսել, իսկ Հարի Քեյնը ուժեղ հռետոր չէ»,- Ռունիի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Այս պահին Անգլիայի հավաքականը չորս միավորով միանձնյա գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբային փուլի եզրափակիչ խաղում Անգլիան կհանդիպի Սլովենիայի հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 25-ին։
























































