«Տոտենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է ESPN-ը, մադրիդյան ակումբը հարցում է արել 26-ամյա խաղացողի տրանսֆերի համար։
Սպասվում է, որ «Տոտենհեմը» արգենտինացու համար մեծ գումար կխնդրի։ Լոնդոնյան ակումբը գնել է պաշտպանին «Ատալանտայից» 50 միլիոն եվրոյով։
Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Ռոմերոն անցկացրել է 33 հանդիպում, խփել 5 գոլ և ստացել 7 դեղին քարտ։