«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին։
«Բնականաբար, Բելինգհեմն ավելի մոտ կխաղա Քեյնին, կկատարի նույն վազքերը և հուսով եմ, որ գոլեր կխփի ազգային թիմում այնպես, ինչպես դա արեց «Ռեալի» կազմում անցած մրցաշրջանում», — Ուիլշերի խոսքերն է մեջբերում Daily Mail բրիտանական առցանց հրատարակությունը:
Եվրո-2024-ում Անգլիայի հավաքականը նույն խմբում կխաղա Սլովենիայի, Դանիայի և Սերբիայի հավաքականների հետ։ Եվրոպայի գործող չեմպիոնը Իտալիայի հավաքականն է, որը 2021 թվականի հուլիսի 11-ին Լոնդոնում Եվրո-2020-ի եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Անգլիայի հավաքականին (1:1, 11մ.՝ 3:2):