Գոլային երաշտ + Երևանի դերբի՝ միայն 1 թիմի մասնակցությամբ. ՀՊԼ-ի 31-րդ տուրի հետքերով — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Գրեթե որոշված ​​է․․․ Ռոնալդուն ասել է՝ կմասնակցի՞ ակումբային ԱԱ-ին, թե ոչ

    Փոփոխություններ Աշխարհի ԱԱ-ում․ ՖԻՖԱ-ն նորարարություններ է մտցնում

    🎥 Կրասնոդարը շնորհավորել է Էդուարդ Սպերցյանին ծննդյան օրվա կապակցությամբ

    📷 Վերադարձ արմատներին․ Ռոման փոխել է իր տարբերանշանը

    Կարող էինք առնվազն 10 գոլ խփել․ ինչ են գրում կոսովական լրատվամիջոցները

    Համալրումը սկսվեց․ Ինտերը հայտարարել է նորեկի մասին

    Յամալը Ազգերի լիգայի եզրափակիչից առաջ երկու բառով նկարագրել է Ռոնալդուին

    Դորտմունդի Բորուսիան տրանսֆերային առաջարկ է արել Ռեալին. հայտնի են մանրամասները

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Գրեթե որոշված ​​է․․․ Ռոնալդուն ասել է՝ կմասնակցի՞ ակումբային ԱԱ-ին, թե ոչ

            Փոփոխություններ Աշխարհի ԱԱ-ում․ ՖԻՖԱ-ն նորարարություններ է մտցնում

            🎥 Կրասնոդարը շնորհավորել է Էդուարդ Սպերցյանին ծննդյան օրվա կապակցությամբ

            📷 Վերադարձ արմատներին․ Ռոման փոխել է իր տարբերանշանը

            Կարող էինք առնվազն 10 գոլ խփել․ ինչ են գրում կոսովական լրատվամիջոցները

            Համալրումը սկսվեց․ Ինտերը հայտարարել է նորեկի մասին

            Յամալը Ազգերի լիգայի եզրափակիչից առաջ երկու բառով նկարագրել է Ռոնալդուին

            Դորտմունդի Բորուսիան տրանսֆերային առաջարկ է արել Ռեալին. հայտնի են մանրամասները

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Գոլային երաշտ + Երևանի դերբի՝ միայն 1 թիմի մասնակցությամբ. ՀՊԼ-ի 31-րդ տուրի հետքերով

                  ArmSport-ի դիտակետում, Բարձրագույն խումբ, Թոփ, Հայաստան, Հեղինակային, ՖՈՒՏԲՈԼ
                  30.04.24 / 14:40
                  0

                  ID Bank Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրը երկրպագուներին նվիրեց դրամաներ, անհավանական քամբեքներ ու հիասթափություններ։ Ու քանի մոտենում է առաջնության վճռական փուլը, նման իրադարձություններ մեզ մոտ ավելի ու ավելի հաճախակի են դառնալու։ Հաշվետու տուրի կենտրոնական հանդիպումը, անշուշտ, երևանյան դերբին էր, բայց մյուս հանդիպումները ևս ուշադրության արժանի էին։ Այս և մյուս 4 խաղերի արդյունքները լրջորեն փոխեցին իրավիճակը մրցաշարային աղյուսակում։ Լրջորեն, բայց, իհարկե, ոչ վերջնական։ Իսկ հիմա՝ հերթով։

                  VAR համակարգը ազդե՞ց «Արարատ» — «Վան» հանդիպման ելքի վրա

                  Տուրը բացվեց «Հանրապետական» ստադիոնում, որտեղ իրար հետ մրցեցին «Արարատը» և «Վանը»։ Առաջնության գարնանային հատվածի մեկնարկում երկու թիմերն էլ հաճելի տպավորություն էին թողնում ու խոստանում էին լրջորեն խառնել առաջատարների խաղաքարտերը։ Սակայն ժամանակի ընթացքում հաղթանակները գրեթե կորան։ Ընդ որում, եթե «Արարատը» մերթ ընդ մերթ 3 միավոր վաստակում, էր, Չարենցավանը ներկայացնող թիմը մարտի 12-ից հաղթանակի բերկրանքը չի ճաշակում։

                  Արտագնա խաղի հենց սկզբում ավելի վտանգավոր էր «Վանը»։ Արթուր Հովհաննիսյանի գլխավորած թիմը հատկապես տպավորում էր ստանդարտ դիրքերի խաղարկման ժամանակ։ Բենիկ Հովհաննիսյանի ոսկերչական փոխանցումները միշտ ստիպում էին լարվել արարատցիների պաշտպաններին ու երկրպագուներին։ Նախ 18-րդ րոպեին Մեթյու Գբոմադուն հարվածեց դարպասին, բայց գնդակը չափազանց բարձր ընթացավ։ 8 րոպե անց վտանգը եկավ արդեն հակադարձ անկյունայինից, և դրվագն ավարտվեց գոլով։ Արսեն Եղիազարյանի հարվածից հետո գնդակը դիպավ նույն Մեթյու Գբոմադուին, որը ոչ միայն խաղից դուրս վիճակում էր, այլև խանգարում էր «Արարատի» դարպասապահին՝ փակելով նրա տեսադաշտը։ Տանտերերի առաջին վտանգավոր պահը գրանցվեց խաղասկզբից միայն կես ժամ անց։ Ռանսոն Իբեհը հրաշալի հնարքով ձեռնունայն թողեց մրցակցի երկու ֆուտբոլիստի և ներխուժեց տուգանային հրապարակ։ Գնդակը հայտնվեց Գոռ Մալաքյանի մոտ, որն էլ մի փոքր բարձր հարվածեց։ Առաջին կեսի ավարտին մոտ «Վանը» կարող էր բացել հաշիվը, սակայն ձախ պաշտպան Իբրահիմ Յահայայի հարվածից գնդակն անցավ դարպասաձողի կողքով։ Երկրպագուներին մնում էր բղավել «Յահայա՜, այ այ ա՜յ»։

                  Երկրորդ կեսի մեկնարկում Արթուր Հովհաննիսյանի տղաները սկսեցին խաղալ բարձր պրեսինգով, իսկ «Արարատը» պասիվ էր դուրս գալիս պաշտպանությունից՝ հիմնականում դա անելով դարպասապահի միջոցով։ 50-րդ րոպեին Տիագո Գոմեսն անհաջող փոխանցում կատարեց ուղիղ Բենիկ Հովհաննիսյանի ոտքին, որն էլ հեռահար հարվածով բացեց հաշիվը՝ գրավելով իր նախկին թիմի դարպասը։ Նման գոլ ընդունելուց հետո «Արարատը» դեռ 15 րոպեի չափ ուշքի չէր գալիս, ինչը թույլ տվեց մրցակցին ևս 1-2 գրոհ անցկացնել։ Հատկապես վտանգավոր էր նույն Գբոմադուի անցումն ու հարվածը, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց։ 65-րդ րոպեին գրանցվեց խաղի ամենավիճելի դրվագը. Արթուր Գրիգորյանի փոխանցումից հետո Իբեհը փոխանցում կատարեց Հաջի Մուստաֆայի ուղղությամբ, որն էլ գնդակն ուղարկեց դարպասը։ Միլոշ Չուպիցը հետ մղեց գնդակը, բայց Աշոտ Ղալթախչյանը VAR համակարգի միջամտությամբ դարպասի գրավումն արձանագրեց։ Հանուն արդարության պետք է նշել, որ տրամադրած կրկնապատկերները 100 տոկոսով չկարողացան ապացուցել, որ գնդակը հատել էր դարպասի գիծը։ Ճիշտ նույն պատկերն էր, ինչ օրեր առաջ «Ռեալ» — «Բարսելոնա» խաղում։ Հաջորդ իսկ գրոհի ժամանակ «Վանը» կարող էր նորից առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Գբոմադուի գերազանց փոխանցումից հետո Մոմո Տուրեն պարզ իրավիճակում դարպասը գրավել չկարողացավ։ Վերջին 20 րոպեների ընթացքում դարպասի նոր գրավում չարձանագրվեց, նույնիսկ լուրջ վտանգավոր պահ էլ չեղավ։ Գրանցվեց 1-1 հաշիվը, որը «Վանին» ձեռնտու չէր։

                  «Արմենիաների» պայքարում ուժեղ էր «Արարատը»  

                   31-րդ տուրը դեմ հանդիման էր հանել երկու «Արմենիաներին»։ Երկու թիմերն էլ տարբեր խնդիրներ են լուծում առաջնությունում։ «Վեստը» պայքարում է վերջինը չլինելու համար, իսկ «Արարատ-Արմենիան» դեռ հույս ունի չեմպիոնական ոսկին նվաճելու։ «Ջունիոր Սպորտ» ստադիոնում կայացած խաղի հենց մեկնարկում Վարդան Մինասյանի թիմը ցույց տվեց իր հավակնությունները՝ բացելով հաշիվն արդեն 2-րդ րոպեին։ Գրոհի ձախ եզրում Տենտոն Յենեն սպասեց, մինչև Սարգիս Մեթոյանը կորցնի գնդակը, վերցրեց այն ու հեռավոր անկյունում գտավ Ջոնաթան Դուարտեին, որն էլ անարգել գրավեց դարպասը։ Բաց թողած արագ գոլը շոկային էր տանտերերի համար, ինչից նրանք երկար ժամանակ չկարողացան ուշքի գալ, իսկ ԱԱ-ն բազմաթիվ գոլային պահեր էր ստեղծում։ Հատկանշական է, որ բոլոր դրվագներում «Վեստի» պաշտպանները կամ հենակետայինները ոչ մի կերպ չէին հասցնում մրցակիցների հետևից, որոնք «մի ոտք» ավելի արագ էին տեղաշարժվում ու մտածում։ Հատկապես վտանգավոր էին Ալվին Տերայի, Տենտոն Յենեի ու Պետրոս Ավետիսյանի հարվածները, սակայն բոլոր դեպքերում Գոռ Մանուկյանը տեղում էր ու փրկում էր իր թիմին։ Իսկ երբ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահն էր նույնիսկ անկարող միջամտել դրվագին, Ալբերտ Սաֆարյանի թիմին օգնում էր դարպասաձողը։ Նման դրվագ եղավ առաջին կեսի ավելացված ժամանակում, երբ հաջողության մոտ էր Պետրոս Ավետիսյանը։

                  Երկրորդ կեսում պատկերը գրեթե չփոխվեց՝ ԱԱ-ն շարունակում էր հսկայական առավելությամբ խաղալ, իսկ «Վեստ Արմենիան»՝ զուտ վազել մրցակցի հետևից։ «Արարատ-Արմենիան» դարպասի գրավման մի քանի շանս բաց թողեց։ Դարձյալ վտանգավոր դիրքում հայտնվեց Պետրոս Ավետիսյանը, ինչպես նաև Տենտոն Յենեն, սակայն հարվածները նպատակին չէին հասնում։ Համեմատած առաջին խաղակեսի հետ, թիմերը քիչ պահեր ստեղծեցին, թեպետ «թիմեր» եզրույթը, երևի թե, ավելորդ է, քանի որ «Վեստը» ամբողջ հանդիպման ընթացքում մրցակցի դարպասի ուղղությամբ 0 հարված է կատարել։ Այդպես, «Արարատ-Արմենիան» հերթական 1-0 հաշվով հաղթանակը տոնեց ու շարունակում է պայքարը չեմպիոնության համար։

                  «Շիրակը» խճճեց չեմպիոնական պայքարի կծիկը

                  Տուրի մեծագույն սենսացիան գրանցվեց Գյումրիում, որտեղ «Շիրակը» հյուրընկալել էր «Նոային»։ Ֆուտբոլում, իհարկե, «եթե»-ներ չեն լինում, բայց դժվար է ասել՝ ինչպես կընթանար հանդիպումը, եթե 3-րդ րոպեին հյուրերի խփած գոլն արձանագրվեր։ Խառը իրավիճակում Ջասթին Մատյոն կասեցրեց գնդակը մրցակցի տուգանայինում ու գրավեց դարպասը, սակայն VAR համակարգը միջամտեց՝ «Նոայի» ֆուտբոլիստի մոտ արձանագրելով ձեռքով խաղ։ Դրվագը չափազանց վիճելի է, և ոչ բոլոր մրցավարները նման իրավիճակում կարձանագրեին խախտում, բայց Արտակ Վարդանյանն ու իր աշխատանքային բրիգադը գնդակի նման կասեցումը որակեցին որպես ձեռքով խաղ։ Առաջին կեսում գոլային պահերը շատ չէին։ Իսկ առաջին անգամ այս թիմերի մասնակցությամբ հանդիպմանը հետևող ու մրցաշարային աղյուսակին անծանոթ երկրպագուն, վստահաբար, չէր կարող ասել՝ թիմերից որն է պայքարում չեմպիոնության համար, և որն է հանգրվանել մրցաշարային աղյուսակի նկուղում, որովհետև «Շիրակը» ոչնչով մրցակցին չէր զիջում։

                  Կարլոս Էրնանդես Ինարեխոսի տղաներն ակտիվացան միայն երկրորդ կեսում, բայց դա էլ արդյունք չէր տալիս. «Նոայի» ֆուտբոլիստների հարվածները զուրկ էին սրությունից և ուժից։ Իսկ «Շիրակը», ինչպես միշտ, իր շանսից օգտվեց գերազանց կերպով։ 68-րդ րոպեին հյուրերը անհաշվենկատ իրացրին ստանդարտը, և «Շիրակը» մեկ հպումով փախավ հակագրոհի։ Ն’Դիայեն մինչև հասկացավ՝ որտեղ է գտնվում, Մորի Կոնեն վաղուց արդեն խլել էր գնդակն ու մոտեցել էր Չանչարևիչին։ Նման իրավիճակներում «գյումրեցի» հարձակվողը, սովորաբար, չի վրիպում։ Հյուրերի միակ ռեալ գոլային դրվագը գրանցվեց 80-րդ րոպեին։ Մրցակցի տուգանային հրապարակում խառը իրավիճակում ամենից արագը կողմնորոշվեց Մարսել Պինսոնը, սակայն նրա հարվածից հետո Վուկաշինովիչը փրկեց «Շիրակին»։ Իսկ ահա նրա «վիզավի» Չանչարևիչը 89-րդ րոպեին իր թիմին դրեց ծանր կացության մեջ։ Եֆրեմ Սեդրիկ Դոհը դուրս եկավ մեր ընտրանու դարպասապահի դեմ մեն մենակ, վերջինս անհասկանալի ցատկով թռավ նրան ընդառաջ և աննշան հարվածեց։ Դա բավական էր, որպեսզի մրցավարը հեռացնի նրան դաշտից։ Քանի որ «Նոան» արդեն սպառել էր փոփոխությունների լիմիտը, դարպասում ստիպված կանգնեց դաշտում գործող ֆուտբոլիստներից մեկը՝ Սերգեյ Մուրադյանը։ Ի պատիվ երիտասարդ ֆուտբոլիստի՝ ասենք, որ նա գերազանց խաղաց նշանակված ստանդարտի ժամանակ և օգնեց իր թիմին չպարտվել 0-2 հաշվով, չնայած՝ «Նոայի» համար էական չէ՝ ինչ հաշվով պարտվել։ Գյումրիից Ինարեխոսի տղաները վերադարձան ձեռնունայն՝ հիանալի նվեր մատուցելով «Փյունիկին»։

                  Գոլային երաշտ՝ «Նաիրի» ստադիոնում

                  «Նաիրի» մարզադաշտում նախատեսված «Ալաշկերտ» — ԲԿՄԱ հանդիպումը խոստանում էր վառ, դինամիկ ու գոլառատ ֆուտբոլ, քանի որ «դեղինները» սիրում են գոլեր խփել, իսկ «բանակայինների» պաշտպանությունը գարնանային մրցաշրջանում լուրջ խնդիրներ ունի։ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը նախորդ տուրում միավորներ «պոկեց» «Շիրակից» և ուներ բարձր տրամադրություն։ «Ալաշկերտը» նույնպես մարտական էր տրամադրված՝ վերջին խաղում գերկամային հաղթանակ տանելով «Վանի» նկատմամբ։ ԲԿՄԱ-ի հետ տնային խաղում, իհարկե, հաղթանակին ավելի մոտ էին Վահե Գևորգյանի տղաները, սակայն հյուրերին ամեն անգամ փրկում էր դարպասում իր տեղը շահած Արման Ներսիսյանը։ Հանդիպման ամենասուր իրավիճակը գրանցվեց հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեներին։ Նախ փոխարինման մտած Վյաչեսլավ Աֆյանը, որն արդեն բոլորին է հայտնի դարձել իր հրթիռային արագությամբ, պոկվեց մրցակցից ու վտանգավոր հարված կատարեց, բայց Անատոլի Այվազովը բարդ իրավիճակում փրկեց «Ալաշկերտին»։ Բառացիորեն, հաջորդ իսկ երկարաշունչ գրոհի ընթացքում «Ալաշկերտը» մոտ էր հաղթանակը կորզելուն, սակայն Միմիտոյի հարվածը հետ մղեց Ներսիսյանը։ Այդպես, դարպասի գրավում այս խաղում չեղավ։

                  Երևանը նռնագույն է…նորից, կրկին ու էլի

                  Տուրի կեմտրոնական հանդիպումը կայացավ «Ջունիոր Սպորտ» ստադիոնում, որտեղ նախատեսված էր մայրաքաղաքի ամենաթեժ դերբին՝ «Փյունիկ» — «Ուրարտու»։ Խաղից առաջ երկրպագուները հույս ունեին տեսնել վառ ու դինամիկ ֆուտբոլ, սակայն առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ նման բան տեղի չի ունենալու։ Հանդիպման մեկնարկում թիմերը դեռևս չէին հասցրել հարմարվել արհեստական խոտածածկին, երբ «Փյունիկը» կարողացավ բացել հաշիվը: 3-րդ րոպեին Վագներ Գոնսալվեշի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ վրա հասած Միխայիլ Կովալենկոն բացեց հաշիվը: Կարճ ժամանակ անց «Փյունիկը» կրակեց «դուպլետ»։ Ուրոշ Ստոյանովիչը անհաջող և անհաշվենկատ փոխանցում կատարեց դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի ուղղությամբ: Վագներ Գոնսալվեսը խլեց գնդակը և առանց խնդիրների 8-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2-0: 18-րդ րոպեին «Ուրարտուն» մեկ գնդակ կարողացավ հետ բերել․խորքից ստացված փոխանցմանն արձագանքեց Ալեքսանդր Դոլգովը և գրավեց դարպասը, բայց մրցավարը նրա գործողություններում խախտում նկատեց և գոլը չեղարկեց: Կրկնապատկերը թեպետ հստակ ցույց չտվեց, բայց նման իրավիճակում, սովորաբար, ասում են «խախտում ավելի շատ կար, քան չկար»։ 22-րդ րոպեին Դենիս Գլուշակովը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն տուգանային հրապարակում կորցրեց գնդակը, և «Փյունիկը» դուրս եկավ հակագրոհի: Ջեյմս Սանթոսի հարվածից հետո գերազանց խաղաց Ալեքսանդր Մելիխովը և փրկեց իր թիմին: Մի քանի րոպե անց սուր անկյունից դարպասը գրավելու հնարավորություն ունեցավ Պերիշա Պեշուկիչը, բայց «Ուրարտուի» պաշտպանի հարվածից հետո «Փյունիկին» փրկեց Ստան Բուչնևը: 38-րդ րոպեին հյուրերը կորցրեցին գոլ խփելու ևս մեկ շանս: Աջ եզրից եկած փոխանցումից հետո սուր անկյունից հարված կատարեց Ժիրայր Մարգարյանը, բայց գնդակը բարձր ընթացավ: 42-րդ րոպեին հաշիվը կարող էր դառնալ խոշոր, սակայն նույն Գոնսալվեսի հարվածից հետո գնդակը ևս մեկ անգամ դիպավ դարպասաձողին: Այդպես էլ դարպասի նոր գրավում առաջին կեսում չարձանագրվեց:

                  Երկրորդ կեսն անհամեմատ ավելի հանգիստ սկսվեց, վտանգավոր պահերը շատ չէին: 68-րդ րոպեին ևս մեկ անգամ «Փյունիկի» տուգանային հրապարակում հայտնվեց Պերիշա Պեշուկիչը, սակայն նրա հարվածը չափազանց բարձր ընթացավ: Պահը չիրացնելուց հետո «Ուրարտուն» ստիպված եղավ ևս մեկ անգամ խաղը վերսկսել կենտրոնից: 71-րդ րոպեին Գոնսալվեսի փոխանցումից հետո հաշիվը 3-0 դարձրեց Դավիդ Դավիդյանը: Դրանից հետո Դմիտրի Գունկոյի թիմը վերջնականապես քանդվեց։ Նախ 77-րդ րոպեին արագ հակագրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Յուսուֆ Օտուբանջոն, իսկ հանդիպման վերջին րոպեին «Փյունիկը» կազմակերպեց ևս մեկ արագ հակագրոհ: Աջ եզրից եկած փոխանցումը եզրափակեց փոխարինման մտած Սեմ Հենդրիքսը` ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը` 5-0:

                  Մրցաշարային աղյուսակ

                  «Նոայի» անհավանական պարտությունից հետո իրավիճակը մրցաշարային աղյուսակում լարվեց։ Այժմ առաջատար եռյակին բաժանում է ընդամենը 3 միավոր։ Վերջին 3 խաղում «Ուրարտուն» 3 պարտություն կրեց և զգալիորեն բարդացրեց իր կյանքը 4-րդ տեղի համար մղվող պայքարում։ 4-րդ անընդմեջ պարտության և «Ալաշկերտի» պարտության դեպքում Գունկոյի թիմը կնահանջի 5-րդ հորիզոնական։ Վերջին մի քանի լավ խաղերից հետո «Վեստ Արմենիան» մի փոքր առաջ է պոկվել վտանգավոր գոտուց, որը հիմա եզրափակում է ԲԿՄԱ-ն, սակայն «Վանն» ու «Շիրակը» ևս մոտակայքում են։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #արմեն-գյուլբուդաղյանցալաշկերտարարատարարատ-արմենիաբկմաԴմիտրի ԳունկոՆոաշիրակուրարտուվանՎարդան Մինասյանփյունիկ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Վահե Գևորգյանը՝ Fastex Ամսվա Մարզիչ

                  06.06.25

                  Ով է Fastex Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը

                  06.06.25
                  Լուսանկարը՝ «Նոա» ՖԱ-ի

                  Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի ամենահուսալի դարպասապահը հայտնի է

                  06.06.25

                  Արարատ-Արմենիան հրաժեշտ է տալիս երեք ֆուտբոլիստի

                  06.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Գրեթե որոշված ​​է․․․ Ռոնալդուն ասել է՝ կմասնակցի՞ ակումբային ԱԱ-ին, թե ոչ

                  15:55 / 07.06.25

                  Փոփոխություններ Աշխարհի ԱԱ-ում․ ՖԻՖԱ-ն նորարարություններ է մտցնում

                  15:45 / 07.06.25

                  🎥 Կրասնոդարը շնորհավորել է Էդուարդ Սպերցյանին ծննդյան օրվա կապակցությամբ

                  15:15 / 07.06.25

                  📷 Վերադարձ արմատներին․ Ռոման փոխել է իր տարբերանշանը

                  14:41 / 07.06.25

                  Կարող էինք առնվազն 10 գոլ խփել․ ինչ են գրում կոսովական լրատվամիջոցները

                  14:30 / 07.06.25

                  Համալրումը սկսվեց․ Ինտերը հայտարարել է նորեկի մասին

                  14:10 / 07.06.25

                  Յամալը Ազգերի լիգայի եզրափակիչից առաջ երկու բառով նկարագրել է Ռոնալդուին

                  13:55 / 07.06.25

                  Դորտմունդի Բորուսիան տրանսֆերային առաջարկ է արել Ռեալին. հայտնի են մանրամասները

                  13:25 / 07.06.25

                  Ռոնալդուի նախկին թիկնապահը պատմել է, թե օրական որքան է պորտուգալացին վճարել իրեն

                  12:55 / 07.06.25

                  Ռեալ Սոսյեդադը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ

                  12:25 / 07.06.25

                  Ում հետ կխաղա Ինտերը․ Հայտնի է Ա Սերիայի գալիք մրցաշրջանի առաջին տուրի խաղացանկը

                  11:55 / 07.06.25

                  Բարսելոնան մոտ է պաշտպանի հետ պայմանագիրը խզելուն

                  11:25 / 07.06.25

                  Հայտնի է դարձել, թե երբ է Ռեալը հայտարարելու իր նոր տրանսֆերի մասին

                  10:45 / 07.06.25

                  Ցավալի է, որ նա գերմանացի չէ․ Շվայնշտայգերը ընտրել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին

                  10:30 / 07.06.25

                  Տավոլիերի․ Լիվերպուլը հաջորդ շաբաթ կկատարի ԱՊԼ-ի պատմության ամենաթանկ տրանսֆերը

                  10:15 / 07.06.25

                  🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

                  00:41 / 07.06.25

                  Բասկետբոլ․ Հայաստանի հավաքականն այս գիշեր ԱՄՆ-ում կխաղա Կոստա Ռիկայի հետ

                  00:23 / 07.06.25

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  00:15 / 07.06.25

                  Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

                  00:13 / 07.06.25

                  Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

                  23:58 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.