Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկ մրցաշրջանում գոլերի քանակով անձնական ռեկորդ է սահմանել:
Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Լորյանի» հետ խաղում (4-1) Մբապեն դարձել է դուբլ և գոլային փոխանցման հեղինակ։
Այսպիսով, ֆրանսիացի հարձակվողն այս մրցաշրջանում խփեց իր 43-րդ գոլը բոլոր մրցաշարերում և անձնական ռեկորդ սահմանեց այս ցուցանիշով։
Մբապեն ՊՍԺ-ում խաղում է 2018 թվականից։
























































