«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Էվերտոնի» հետ խաղում (6-0) 11 մետրանոցն իրացնելու հետ կապված դրվագի մասին։
«Մյուս ֆուտբոլիստները ցանկանում էին հարվածել, և դա հասկանալի է, երբ հաշիվը 4-0 է: Բայց ես թիմի կանոնավոր 11 մետրանոցն իրացնողն եմ և ցանկանում էի իրացնել այդ հարվածը: Դրա համար էլ ես իրացրեցի այն։
Մենք փորձեցինք ցույց տալ, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ ուզում են պատասխանատվություն կրել։ Միգուցե, մենք մի փոքր չափն անցանք, բայց բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են օգնել: Ոչ մի լուրջ բան, մենք ծիծաղեցինք ու կատակեցինք դրա մասին։ Մարզիչը մեզ հետ քննարկել է այս իրավիճակը»,- Պալմերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Այս խաղում լոնդոնյան ակումբը 11 մետրանոցի իրավունք էր ստացել։ Սակայն լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտ է ծագել։ Նիկոլաս Ջեքսոնը և Նոնի Մադուեկեն դժգոհ էին, որ Քոուլ Պալմերը ցանկանում էր իրացնել 11 մետրանոցը: Ջեքսոնն այդ դրվագում փորձեց գնդակը խլել Պալմերից, բայց արդյունքում հենց վերջինս էլ իրացրեց 11 մետրանոցը։