«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ մերսիսայդցիներն արդարացիորեն հայտնվել են քննադատության թիրախում՝ վերջին շրջանում գրանցած վատ արդյունքների պատճառով։
«Այժմ մեզ սպասվում է չորս արտագնա հանդիպումների շարք: Ամեն դեպքում, դա դժվար կլիներ: Դժվար է լինելու, մենք դա գիտենք, դա պարզ է։ Հիմա պետք է գլուխ հանենք սրանից, ավելի հեշտ չէր կարող լինել: Ուրիշ բան չի մնացել։
Նման պահերին քննադատությունը միանգամայն արդարացի է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք վարվում դրա հետ: Առաջին խաղակեսում («Քրիսթալ Փելասի» հետ խաղում՝ ArmSport) մենք առանձնապես լավ չէինք տանում իրավիճակը, բայց երկրորդ խաղակեսում հավաքվեցինք և պետք է հաղթեինք խաղը: Մենք սա չենք արել: Այսքանը»,- Կլոպի խոսքը մեջբերում է բրիտանական Liverpool Echo առցանց հրատարակությունը։