«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ երբեք իրեն մեծագույն մարզիչ չի համարել։
«Ես ինձ երբեք մեծագույն մարզիչ չեմ համարել։ Ես դեռ զարմանում եմ, որ մարդիկ ինձ այսպես են տեսնում։ Գլխավորն այն է, որ «Լիվերպուլի» երկրպագուները գոհ են մեզնից, և դա միակ բանն է, որ կարևոր է։ Ես չեմ ուզում, որ իմ շիրմաքարին լինի գրված. «Ահա մոլորակի ամենահաջողակ մարզիչներից մեկը»: Ոչ, դա ինձ համար չէ: Ես ցանկանում եմ, որ ինձ հիշեն որպես մարդ, որը օգնել է մարդկանց կյանքում»,- Կլոպի խոսքը մեջբերել է Independent-ը։
Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից։ Նախկինում 56-ամյա մարզիչը հայտնել էր, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից։
























































