«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ինչ պետք է անի «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, որպեսզի ստանա մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը՝ «Ոսկե գնդակը»։
«Նրան պետք է ավելի շատ խաղալ, դասեր քաղել կատարված աշխատանքից:
Բայց նպատակը «Ոսկե գնդակը» չէ, նպատակը տիտղոսներ նվաճելն է, ինչը նա արդեն արել է: Արդյոք մենք նախորդ մրցաշրջանում հինգ տիտղոս կնվաճե՞ինք առանց նրա. ոչ մի շանս չկա:
Խոսքն Էրլինգի կամ մյուս խաղացողի մասին չէ: Քանի դեռ խաղացողը չի ավարտել կարիերան, նա միշտ կարող է կատարելագործվել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ նորվեգացի հարձակվողը զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով Արգենտինայի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին։