«Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան դարձել է համաշխարհային ֆուտբոլում բացառիկ ցուցանիշի հեղինակ:
33-ամյա ճապոնացին գոլ է խփել բրազիլական ակումբի կազմում և առաջինն է, ով աչքի է ընկել գոլով հինգ մայրցամաքներում՝ բոլորում, բացի Անտարկտիդայից:

Կեյսուկի Հոնդան,ով հունվարին տեղափոխվեց բրազիլական «Բոթաֆոգո», իր նորամուտը նշեց նոր թիմի մարզաշապիկով «Բանգուի» դեմ կայացած Կարիոկա լիգայի խաղում: Կիսապաշտպանը աչքի ընկավ 29-րդ րոպեին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը:
Հոնդան իր կարիերայի ամենաշատ գոլերը ակումբային մակարդակում խփել է ԲԿՄԱ-ի կազմում (28): Կիսապաշտպանը խփել է 26 գոլ ՝ ելույթ ունենալով հոլանդական «Վենլո» ակումբի համար: Մնացած գոլերը բաշխվել են հետևյալ կերպ ՝ «Նագոյա Գրամպուս» (13), «Պաչուկա» (13), «Միլան» (11), «Մելբուրն» (8) և «Բոտաֆոգո» (1): Նա 98 հանդիպում անցկացրել Ճապոնիայի հավաքականի կազմում և խփել 37 գոլ։