«Յուվենտուսի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Ալեյնիկովը իր կարծիքն է հայտնել Բելառուսի առաջնությունը չհետաձգելու որոշման մասին
«Ես վերաբերում եմ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի այս որոշմանը որոշակի վերապահումներով: Ո՞ւմ և ի՞նչ է ցանկանում ապացուցել Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան: Մրցաշարը նոր է սկսվում: Միանգամայն հնարավոր էր լսել ՈՒԵՖԱ-ի առաջարկությունները և գոնե մի քանի շաբաթով հետաձգել առաջին հանդիպումները: Եվ հանդիսատեսին մարզադաշտ թողնելը պարզապես ոչ խոհեմ քայլ է: Դուք չեք կարող ռիսկի ենթարկել մարդկանց առողջությունը»,- մեջբերում է Ալեյնիկովին «Советский спорт»-ը:
Նշենք, որ երեկ մեկնարկել է Բելառուսի 2020թ մրցաշրջանը և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է չհետաձգել հանդիպումները։