9.06.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    ԱԱ-2026․ Հայտացուցակներում ընդգրկված է 7 եղբայրական զույգ

    Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահը կարիերան Եվրոպայում շարունակելու մի քանի տարբերակներ ունի

    Sky Sports. Ռեալը աստղաբաշխական առաջարկ է պատրաստում Ֆրանսիայի հավաքականի աստղի համար

    Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ ես երբևէ խաղացել եմ. Կրոս

    Անսպասելի. Ռեշֆորդը մոտ է եվրոպական գրանդ տեղափոխվելուն

    Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Մոլդովայի դեմ խաղում

    Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ

    Թիկնիզյանը կարող է հայտնվել թոփ-5 լիգաներում. հայ ֆուտբոլիստի գործակալը հաստատում է լուրերը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

      Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

      Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

      Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

      Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

        Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

        🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

        Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

        Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            ԱԱ-2026․ Հայտացուցակներում ընդգրկված է 7 եղբայրական զույգ

            Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահը կարիերան Եվրոպայում շարունակելու մի քանի տարբերակներ ունի

            Sky Sports. Ռեալը աստղաբաշխական առաջարկ է պատրաստում Ֆրանսիայի հավաքականի աստղի համար

            Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ ես երբևէ խաղացել եմ. Կրոս

            Անսպասելի. Ռեշֆորդը մոտ է եվրոպական գրանդ տեղափոխվելուն

            Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Մոլդովայի դեմ խաղում

            Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ

            Թիկնիզյանը կարող է հայտնվել թոփ-5 լիգաներում. հայ ֆուտբոլիստի գործակալը հաստատում է լուրերը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

              Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

              Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

              Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

              Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

                🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

                Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

                Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Սկանդալներ, ինտրիգներ ու չեմպիոնական թեժ պայքար. Ի՞նչ սպասել Հայաստանի առաջնության վերադարձից

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, Բարձրագույն խումբ, Թոփ, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  01.03.24 / 21:45
                  0

                  Հայաստանում, անկասկած, շատ են եվրոպական թոփ ակումբների երկրպագուները։ «Ռեալը», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը» ունեն ֆանատների հսկայական բանակ։ Բայց, վերջապես, եկավ այն պահը, որ առաջին պլան է դուրս գալիս մեր ներքին առաջնությունը՝ Հայաստանի ID Bank Պրեմիեր լիգան։ Ձմեռային դադարից հետո արդեն կայացել է 2 տուր, որոնք մտորելու լուրջ առիթ են տալիս։ 

                  Այս հոդվածում մենք կփորձենք առավել մանրամասն անդրադառնալ թիմերի՝ ձմեռային դադարի ընթացքում ծավալած գործունեությանը և խոսել նախորդ 2 տուրերի խաղերի մասին։ 

                  Վերնահարկի բնակիչներ.

                  «Փյունիկ»

                  Երևանի «Փյունիկը» 23/24 մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրեց առավել քան վստահ՝ ամանորի արձակուրդներին չունենալով ոչ մի պարտություն ու ճանապարհին ամբարձիչի նման ավիրելով բոլորին՝ դաժանորեն ու անխնա։ Սակայն նոր՝ 2024 թվականին «նռնագույնները», կարծես, ձեռք են բերել «Գվարդիոլայի համախտանիշը»։ Տարիներ առաջ իսպանացի մասնագետի թիմերը աշնանը ֆենոմենալ մարզավիճակ հավաքելուց հետո ձռման ինչ-որ հատվածում սկսում էին դոփել տեղում, կորցնել միավորներ այնտեղ, որտեղ ամենաքիչն էր սպասելի։ Հիմա նման բան Պեպի մոտ չի նկատվում, իսկ «Փյունիկը» շարժվում է հենց այդ ծրագրով։

                  Եվ այստեղ խնդիրն ամենևին էլ ֆուտբոլայինը չէ միայն։ ՀՖՖ նախագահի ընտրություններին նախորդող օրերին ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելու դեպքում թիմն այլևս չի շարունակելու ելույթները ՀՊԼ-ում։ Բայց, ինչպես տեսնում ենք, «Փյունիկը» դեռևս Հայաստանի առաջնությունում է։ Բնականաբար, նման իրավիճակը չի կարող չազդել հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա, այն էլ Հայաստանում։

                  Ձմեռային դադարի ընթացքում «Փյունիկը» հայտնվեց ևս մեկ կասկածելի պատմության մեջ, երբ հայտնի դարձավ, որ թիմը փոխում է իր ստուգողական խաղերի մրցակիցներին՝ մասնավորապես հրաժարվելով ռուսական ակումբների հետ մրցելուց։ Ըստ լուրերի՝ «Նռնագույնների» ղեկավարությունը չցանկացավ խաղալ ՌՊԼ ներկայացուցիչների հետ՝ ուկրաինացի մրցակիցներին չկորցնելու համար։ Հիշյալ ստուգողական խաղերում «Փյունիկը» տարավ 3 հաղթանակ, կրեց 4 պարտություն, ևս 1 հանդիպում ավարտեց ոչ-ոքի։ Իհարկե, նման հանդիպումներում էականը ոչ թե խաղի ելքն է, այլ այն, թե ի՞նչ է ցանկանում ստանալ մարզիչն իր ֆուտբոլիստներից։

                  Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը կատարեց մի քանի հետաքրքիր ձեռքբերում՝ թիմ բերելով Սոլոմոն Ուդոյին ու Սերժ Դեբլեին։ Ամենաէականն, անկասկած, Լուկա Յուրիչիչի վերադարձն էր, թեպետ առանց նրա էլ ակումբի հարձակման գիծն ուներ սարսափելի վտանգավոր տեսք։ Բացի դրանից, եղավ Հովհաննես Հարությունյանի տարօրինակ շրջագայությունը Սոչի։ Մեր ընտրանու կիսապաշտպանը 160 հազար եվրոյով տեղափոխվեց ռուսական ակումբ, բայց կարճ ժամանակ անց վերադարձավ, այս անգամ, սակայն, վարձավճարով՝ մինչև մրցաշրջանի ավարտը։ Դա խոսում է միայն այն բանի մասին, որ ակումբի սելեկցիոն աշխատանքը կարելի է անբավարար համարել։ Այո, ակումբի համար Հովհաննեսը կարևոր ֆուտբոլիստ էր և, գուցե նրան փոխարինելը բարդ է, բայց պետք էր գտնել թեկնածու։

                  Այն, որ ակումբի հետ մի բան այն չէ (հանդերձարանում, թե այլ մակարդակների վրա՝ հնարավոր չէ ասել), երևաց արձակուրդից հետո վերսկսված ՀՊԼ 2 տուրում։ Նախ Եղիշե Մելիքյանի թիմը 1-3 հաշվով բոլոր առումներով պարտվեց «Արարատ-Արմենիային», այնուհետև երևանյան դերբիում ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ, որը երկրորդ կեսում խաղում էր 10 հոգով։ «Ուրարտուի» հետ խաղից հետո Եղիշե Մելիքյանը հայտարարեց, որ թիմում չկա անկում, բայց և չհերքեց, որ որոշակի խնդիրներ կան՝ խոստանալով, որ առաջիկայում ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր։

                  «Արարատ-Արմենիա»

                  Վարդան Մինասյանի գլխավորած ակումբը վառ ու արտահայտիչ մրցելույթներով երբեք հայտնի չի եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ թիմը չեմպիոն էր դառնում ու խաղում էր եվրագավաթի փլեյ-օֆֆ փուլերում։ «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի պես զուսպ ու համբերատար է։ Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել ելույթները ՀՊԼ-ում առաջնության առաջին հատվածի վերջում։ Փաստացի, բոլորը խոսում էին/են «Փյունիկի» մարզավիճակի մասին, սակայն հիմա, երբ նայում ենք մրցաշարային աղյուսակին, հասկանում ենք, որ մարզավիճակն ու խփած գոլերի քանակն ու գեղեցկությունը դեռ բավական չէ չեմպիոն լինելու համար։

                  Ձմեռային դադարի ընթացքում «Արարատ-Արմենիան» կատարեց մի քանի ձեռքբերում՝ հրավիրելով Կամո Հովհաննիսյանին, ինչպես նաև վարձակալական հիմունքներով «տուն» վերադարձնելով Պետրոս Ավետիսյանին, Ժիրայր Շաղոյանին ու Արթուր Սերոբյանին։ Թվածս ֆուտբոլիստներն այսօր համարվում են Հայաստանի հավաքականի անդամ/թեկնածու։ Եթե նրանց գումարենք Տենտոն Յենեին ու Մոհամեդ Յատտարային, այս կազմը ավելի քան վստահորեն կարող է պայքարել չեմպիոնության համար։

                  Ձմեռային դադարի ընթացքում «Արարատ-Արմենիան» համեստորեն 3 ստուգողական խաղ անցկացրեց, որոնցից ոչ մեկում չկարողացավ հաղթել։ Հետխաղային ասուլիսներ եթե լինեին, Վարդան Մինասյանը, վստահաբար, կասեր մոտավորապես այսպես. «Ինձ հաշիվը հետաքրքիր չէր, ինձ կարևոր էր տեսնել մի բան ու ես դա տեսա»։ Թվում էր՝ ընկերական խաղերի արդյունքները խոսուն ցուցանիշ են, սակայն «Փյունիկի» նկատմամբ արած գրոսմայստերական ու էսթետիկ հաղթանակն ամեն ինչ իր տեղը գցեց։ Բայց քանի որ խոսում ենք Վարդան Մինասյանի ու իր թիմի մասին, այստեղ չէր կարող չլինել սայթաքում ուղիղ տեղը։ Երբ պետք էր հաղթել ու նվազագույնի հասցնել միավորների տարբերությունը «Փյունիկից», «Արարատ-Արմենիան» վերցրեց ու ոչ-ոքի խաղաց «Վեստ-Արմենիայի» հետ՝ գոլ բաց թողելով խաղի վերջնամասում։

                  «Նոա»

                  Երևանյան ակումբը նախորդ մրցաշրջանների հետ համեմատած կերպարանափոխվել է։ Համենայն դեպս 23/24 մրցաշրջանում թիմի ֆինանսական գործերը կտրուկ բարելավվել են։ Հովանավորչական նոր պայմանագիր կնքելուց հետո եղան ներդրումներ, որոնք թույլ տվեցին ձեռք բերել, օրինակ, կոնգոլեզցի հարձակվող Դյոմերսի Մբոկանիին։ 38-ամյա հարձակվողը թիմին միացավ վնասվածքով, ապաքինվեց, 10 խաղում խփեց 2 գոլ, ձմռանը թիմի հետ գնաց Դոհա՝ հավաքների, ու այլևս չվերադարձավ։ Շշուկների համաձայն, նա կնքել էր պայմանագիր, ըստ որի նա «Նոայից» ուներ ամսական մոտ 30 հազար եվրո աշխատավարձ։

                  Երևանյան ակումբը ձմռանն անցկացրեց հավաքներ, որոնց ընթացքում ոչ միայն պարտություն չկրեց, այլև սեփական դարպասը 4 խաղում պահեց անառիկ։ Հատկապես տպավորիչ էր Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» հետ ոչ-ոքին։ Ձմռանը թիմից հեռացավ հիշյալ Մբոկանին, նրա փոխարեն եկավ մեկ այլ անվանի «ծերունի»՝ Ալֆրեդ Ն’Դիայեն, որը հայտնի է Իսպանիայի Լա Լիգայում ու ԱՊԼ-ում իր ելույթներով։ Բայց, ի տարբերություն Յայա Սանոգոյի, նա իսկապես ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ այդ առաջնություններում ու իր հավաքականում՝ Սենեգալի ազգային թիմի շապիկը կրելով 28 անգամ։ Բացի նրանից, «Նոայի» կազմը համալրել են աջ վինգեր Լոգան Ռոջերսոնը, պաշտպան Պաբլո Սանտոսը և դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։

                  Վերսկսված առաջնության մեկնարկային 2 տուրում Նոան դարձյալ չպարտվեց՝ իր անպարտելիության շարքը բոլոր մրցաշարերում ու խաղերում հասցնելով 10-ի։ Մեկնարկային խաղում թիմը մի կերպ ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ՝ գրեթե ամբողջ հանդիպումը խաղալով 10 հոգով՝ 1-1։ Այդ խաղում վնասվածք ստացավ Էդգար Մովսեսյանը՝ թիմի առանցքային խաղացողներից մեկը, ու նրան պադգարակով դուրս բերեցին դաշտից։ Մտավախություն կար, որ նա երկար ժամանակով կբացակայի, սակայն «Շիրակի» հետ հաջորդ խաղում նա վերադարձավ խաղադաշտ ու օգնեց իր թիմին տանել հույժ կարևոր հաղթանակ ու մնալ չեմպիոնական մրցավազքում։

                  «Ալաշկերտ»

                  «Դեղինների» տրանսֆերային գործարքները, գրեթե միշտ, առաջացնում են ամենամեծ քննարկումները։ Երևանյան ակումբի գլխավոր ձեռքբերումը Ջոնել Դեսիրեն է։ Հաիթիի ազգային ընտրանու հարձակվողն արդեն 4-րդ հայկական ակումբն է ընտրում որպես իր աշխատավայր։ Նա Հայաստանի առաջնություններում արդեն 4 տասնյակից ավելի գոլ է խփել։ Հրաշալի ցուցանիշ է։ Իսկ թե ճի՞շտ ակումբ է ընտրել նա այս անգամ՝ ցույց կտա ժամանակը։ Հայաստանի նախկին չեմպիոնը վերջին տարիներին, հատկապես Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցելուց հետո, չի կարողանում ինչպես հարկն է մասնակցել չեմպիոնական մրցավազքին ու ոտք մեկնել ֆինանսապես առավել կայուն ԱԱ-ի, «Փյունիկի», արդեն «Նոայի» ու, ինչու չէ՝ նաև «Ուրարտուի» հետ։

                  Ակումբի սեփականատեր ու նախագահ Բագրատ Նավոյանն այլևս առաջվա պես մեծ ռիսկերի չի դիմում, չի ազատում մարզիչներին (Աբրահամ Խաշմանյանին, օրինակ) մրցաշրջանի կեսից, անձամբ չի իջնում, նստում մարզչական աթոռի վրա ու նրա փոխարեն նոր մարզիչ չի կանչում (Աբրահամ Խաշմանյանին, օրինակ)։ Վահե Գևորգյանն էլ թեպետ պահեստայինների նստարանին իմպուլսիվ է, բայց նրա աշխատանքը գոհացնում է ղեկավարությանը։

                  Հետաքրքիր է նաև այն, որ Նավոյանին ինչ-որ անհավանական կերպով հաջողվել է պայմանավորվել և’ ռուսական, և’ ուկրաինական ակումբների հետ՝ ստուգողական հանդիպումներ անցկացնելու շուրջ, իսկ «Փյունիկին»՝ ոչ։ Նոր վերսկսված առաջնությունում «Ալաշկերտը» Չարենցավանում զիջեց այս մրցաշրջանի ամենաթույլ ակումբներից մեկին՝ «Վանին»։ Զայրացած սեփական արդյունքի վրա՝ Գևորգյանի տղաները հաջորդ տուրում քարը քարի վրա չթողեցին ԲԿՄԱ-ին՝ մրցակցի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ։

                  «Ուրարտու»

                  Հայաստանի գործող չեմպիոնը միջմրցաշրջանային հավաքն անցկացրեց ԱՄԷ-ում՝ ընկերական հանդիպումներ անցկացնելով մի շարք թիմերի հետ։ Մրցակիցների ընտրության հարցում Դմիտրի Գունկոյի թիմն իրեն լավ է դրսևորել՝ մրցավեճեր անցկացնելով տարբեր խաղամակարդակներ ունեցող ակումբների հետ։ Մարզչի խոսքով՝ արդյունքը էական չի եղել, այլ անհրաժեշտ էր գործում ստուգել նորեկներին։ Ամեն ինչ իդեալականին մոտ կլիներ, սակայն այս մրցաշրջանում մասնավորապես աշխատում է ««Ուրարտու» = վնասվածքներ» սկզբունքը։ Նորեկներ Լուկմանը, Ալվարո Վելեսը, Ալեքսանդր Պուցկոն ԱՄԷ-ից վերադարձել են վնասվածքներով, Ալեքսանդր Դոլգովն էլ վնասվածք է ստացել «Փյունիկի» հետ դերբիում։ Նրանց էլ գումարում ենք ԲԿՄԱ-ից վերադարձած երիտասարդ ֆուտբոլիստներին, կստանանք լավ տրանսֆերային աշխատանք, բայց 0 բախտ։

                  Առաջնության վերսկսումից հետո Դմիտրի Գունկոն ստիպված եղավ փոխել թիմի մարտավարությունը՝ անցնելով 4 պաշտպանով մարտավարության։ «Նոայի» հետ արտագնա խաղում «Ուրարտուն» չկարողացավ հաղթել 10 հոգով խաղացող մրցակցին, թեպետ ուներ երկրորդ կեսում առավելություն։ «Փյունիկի» հետ երևանյան դերբիում պատկերը հայելանման հակառակն էր։ «Ուրարտուն» կարող է պայքար մղել մրցանակային տեղերի համար, սակայն դրա համար անհրաժեշտ է պահեստայինների երկար նստարան։ Թիմն այդ նստարանն ունի, պարզապես անհրաժեշտ է, որ այդ նստարանը չլինի դատարկ, այլ գոնե զբաղված լինեն համարժեք փոխարինողներով։

                  «Նկուղային բնակիչներ»

                  • Որքան էլ որ զարմանալի է, առաջնության վերսկսումն ամենից լավ հաջողվել է Երևանի «Արարատին»։ Եվ դա այն դեպքում, երբ ձմեռային դադարի ընթացքում անվանի ակումբի ղեկավարությունը գնաց առավել քան տարօրինակ քայլի։ Նախ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Ռաֆայել Նազարյանը, որին ամիսներ առաջ պաշտոնանկ էին արել ՀՖՖ-ից և ԲԿՄԱ-ից։ Ընդամենը մի քանի շաբաթ միասին աշխատելուց հետո կողմերը որոշեցին՝ բավական է, ու Նազարյանը հեռացավ։ Նրա փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնը վստահվեց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Եսայանին։ Նրա հետ «Արարատն» առաջնությունը սկսեց 2 հաղթանակով։ Ընդ որում, երկու խաղում էլ «Արարատը» դարպասը պահել է անառիկ։
                  • Բանակայինների գոյությունը Հայաստանի առաջնությունում ամենամեծ տարակարծությունների առիթ տվող թիմն է։ Գործնականում, ԲԿՄԱ-ն առանձին օրգանիզմ է, առանձին ակումբ իր մարզչական կազմով, սակայն առավել քան տեսանելի է ՀՖՖ աջակցությունը։ Այլ կերպ առնվազն հնարավոր չէ բացատրել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Արմեն Գյուլբուդաղյանցի պաշտոնի համատեղումը՝ որպես ԲԿՄԱ գլխավոր մարզիչ։ Վերսկսված առաջնությունում ԲԿՄԱ-ից ակնկալիքները մեծ էին, սակայն առաջին երկու խաղում բանակայինները 2 պարտություն կրեցին։ Հատկապես տուժել է թիմի պաշտպանությունը, քանի որ վարձավճարից հետո իրենց ակումբներ են հեռացել Խարիտոն Այվազյանը, Էրիկ Սիմոնյանը և Ալբերտ Խաչումյանը։ Միայն դրանով կարելի է բացատրել թիմի թույլ ելույթը մասնավորապես «Ալաշկերտի» հետ խաղում, որտեղ թիմը պարտվել է 0-6 հաշվով։
                  • Հետաքրքիր էր առաջնության առաջին հատվածում հետևել «Վեստ Արմենիայի» խաղին։ Հատկապես տպավորիչ էր այն կայունությունը, որով թիմն առաջինն էր հասնում արդյունքի իր մրցակիցների հետ խաղերում, բայց հետո համառորեն չէր կարողանում սեփական դարպասն անառիկ պահել, կորցնում էր զգոնությունն ու հետագայում զիջում խաղը։ Ընդ որում, բացարձակ տարբերություն չկար «Վեստի» համար՝ մրցակիցը «Փյունիկն» է, թե «Շիրակը»։ Խորեն Վերանյանի տղաները վստահ սկսում էին հանդիպումը, բայց հետո քանդվում էին, պարտվում։ Առաջնության վերսկսումից հետո «Վեստը» պարտվեց «Արարատին», իսկ մի քանի օր անց վերցրեց ու միավորներ խլեց «Արարատ-Արմենիայից»։ Այսինքն՝ աշխատում է Ռոբին Հուդի սկզբունքով՝ վերցնում է հարուստներից ու բաժանում աղքատներին։
                  • Չարենցավանը ներկայացնող թիմն առաջնության առաջին հատվածում հանդես եկավ իրեն բնորոշ ոճով։ «Վանը» նման է ճոճանակի կամ վերելակի, որն ամեն տուրից հետո վերև-ներքև է անում մրցաշարային աղյուսակում։ Իհարկե, թիմի բյուջեն, համեմատած, օրինակ, հենց ԲԿՄԱ-ի հետ, ավելի մեծ է, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում եկած ֆուտբոլիստների մեծամասնությունը, մեղմ ասած, չունեն անհրաժեշտ մակարդակ։ Մրցաշրջանի վերսկսումից հետո «Վանը» հաղթեց մեդալների հավակնորդ «Ալաշկերտին», այն էլ՝ մրցակցի հարկի տակ։ Երկրպագուների շրջանում հույս արթնացավ, որ մարզային ակումբը դուրս կգա ճգնաժամից ու մի քանի հորիզոնական կշահի մրցաշրջանի վերջում, սակայն «Արարատի» հետ տնային խաղում թիմը ոչ մի բան անել չկարողացավ ու զիջեց չոր 0-2 հաշվով։
                  • Ցավալի է հատկապես տեսնել «Շիրակին» վատ վիճակում։ Գյումրու թիմն, ինչպես միշտ, հանդես է գալիս թասիբով, սակայն ֆուտբոլիստների խաղամակարդակը ոչ միշտ է բավարարում «թասիբով» պայքար մղելու համար։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Շիրակն» ակտիվ չէր։ Արժե մատնանշել ակումբի նախկին հարձակվող Մորի Կոնեի վերադարձը, որը պետք է օգնի գոլեր խփելու և միավորներ վաստակելու հարցում։ Առաջնության վերսկսման խաղում «Շիրակը» 1-0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, որտեղ հավասար պայքար էր, իսկ հաջորդ տուրում «Նոայից» 0-1 հաշվով կրած պարտությունն, ավելի շատ, պատահականություն էր՝ հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել։

                  Մրցաշարային աղյուսակ

                  Այս պահին ՀՊԼ-ում խաղարկվել է 22 տուր։ Առաջատարը շարունակում է մնալ «Փյունիկը» 49 միավորով։ Մելիքյանի թիմին կրնկակոխ հետապնդում են «Նոան» ու «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն» ու «Ալաշկերտը» զգալիորեն հետ են, սակայն Հայաստանի առաջնությունում զարգացող իրադարձություններն այնքան անկախատեսելի են, որ ապրիլի վերջին, երբ չեմպիոնական պայքարը մոտենա եզրագծին, չի բացառվում, որ Գունկոյի ու Գևորգյանի թիմերը ևս ներգրավված լինեն ոսկե մեդալների համար պայքարում։

                  Ինչպես ասում են՝ բարով եկար, Հայաստանի առաջնություն, մենք քեզ սպասում էինք։

                  Լուսանկարը՝ ID Bank Premier League-ի էջից

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #ալաշկերտ#արարատ-արմենիա#ուրարտու#վան#վեստ-արմենիա#փյունիկՊրեմիեր-լիգա
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Վեստ Արմենիան հայտնել է նոր խաղացողի ձեռքբերման մասին

                  19.02.25

                  Պրեմիեր լիգայի տրանսֆերային պատուհանի ժամկետները կարող են փոխվել

                  07.02.25

                  Ալաշկերտի երեք խաղացող հեռացել են ակումբից. հայտնի են անուններ

                  04.02.25

                  Մրցավարական աղմկոտ որոշումներ, չեմպիոնական պայքար, Միրանյան. ՀՊԼ 28-րդ տուրի հետքերով

                  15.04.24

                  ԼՐԱՀՈՍ

                  ԱԱ-2026․ Հայտացուցակներում ընդգրկված է 7 եղբայրական զույգ

                  17:13 / 09.06.26

                  Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահը կարիերան Եվրոպայում շարունակելու մի քանի տարբերակներ ունի

                  16:14 / 09.06.26

                  Sky Sports. Ռեալը աստղաբաշխական առաջարկ է պատրաստում Ֆրանսիայի հավաքականի աստղի համար

                  15:11 / 09.06.26

                  Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ ես երբևէ խաղացել եմ. Կրոս

                  14:15 / 09.06.26

                  Անսպասելի. Ռեշֆորդը մոտ է եվրոպական գրանդ տեղափոխվելուն

                  13:16 / 09.06.26

                  Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Մոլդովայի դեմ խաղում

                  12:31 / 09.06.26

                  Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ

                  12:13 / 09.06.26

                  Թիկնիզյանը կարող է հայտնվել թոփ-5 լիգաներում. հայ ֆուտբոլիստի գործակալը հաստատում է լուրերը

                  11:15 / 09.06.26

                  🎥 Իսպանիան վստահ հաղթանակով է ավարտում նախապատրաստությունը ԱԱ-2026-ից առաջ

                  10:05 / 09.06.26

                  🎥 Օլիսեի բենեֆիսը. Ֆրանսիան վերջին ստուգողական խաղում պարտության մատնեց Հս. Իռլանդիային

                  01:06 / 09.06.26

                  🎥 Գերդրամատիկ ավարտ․ Նիդերլանդները բարդագույն հաղթանակ տարավ Ուզբեկստանի դեմ ընկերական խաղում

                  00:53 / 09.06.26

                  Անհնար կլիներ նրան բերել Մադրիդ՝ Ռոնալդուի կողքին խաղալու. Ռեալի նախկին նախագահ

                  23:45 / 08.06.26

                  Ոչ Բարսելոնա․ Բեռնարդու Սիլվան, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի այլ ակումբ

                  23:15 / 08.06.26

                  Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակիցը բաց կթողնի ԱԱ-2026-ը

                  22:45 / 08.06.26

                  Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից

                  22:05 / 08.06.26

                  Պաշտոնական․ 2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ

                  21:40 / 08.06.26

                  Էրիկսենը խաղադաշտում գիտակցությունը կորցնելուց հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել

                  21:19 / 08.06.26

                  Թիմն ընդհանուր առմամբ լավ է պատրաստվել. ամենակարևորը գիտենք՝ դաշտում ինչ պետք է անենք. Նարեկ Գրիգորյան

                  20:40 / 08.06.26

                  Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները և երբեք չեմ լինի այն դիրքում, որ ինձ ներեն կամ չներեն. Մելիքյան

                  20:05 / 08.06.26

                  Ինֆանտինոն արձագանքել է Էրիկսենի հետ տեղի ունեցած սարսափելի միջադեպին

                  19:15 / 08.06.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Անգլիան կարող է 6-րդ մասնակիցն ունենալ ՉԼ-ում. հայտնի է՝ որ դեպքում

                  14:13 / 24,05,26

                  Կարդալ ավելին

                  Գրանդները՝ վտանգի գոտում. իրավիճակը Չեմպիոնների լիգայի վերջին տուրից առաջ

                  11:05 / 28,01,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  Կակայի նախկին կինը բացահայտել է իրականությունն ու հերքել ապահարզանի տարօրինակ պատճառի մասին լուրերը

                  17:25 / 29.05.26

                  Կարդալ ավելին

                  🎥 Կադրից դուրս. ինչպես Մեսսին, Ռոնալդուն ու Մբապեն դարձան LEGO-ի հերոսներ

                  14:20 / 21.05.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.