«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն Սենեգալում կորոնավիրուսի դեմ պայքարի համար 45 հազար եվրո է նվիրաբերել, հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ իմացել է կորոնավիրուսի տարածման մասշտաբների մասին: Մանեն հայրենակիցներին կոչ է արել շատ լուրջ վերաբերվել կորոնավիրուսին:
Հիշեցնենք՝ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսը համաշխարհային համաճարակ ճանաչեց: Վիրուսի վարակման առաջին դեպքերը գրանցվել են 2019 թվականի վերջերին Չինաստանի Վուհան քաղաքում: Դրանից հետո այն ներթափանցել է աշխարհի ավելի քան 150 երկիր: Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 190 հազար դեպք է գրանցվել, որից ավելի քան 7 հազարը՝ մահվան ելքով:
Այս պահին Սենեգալում կորոնավիրուսով վարակման 26 դեպք է գրանցվել: