21.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից, բայց օգնության հասավ հայրենակիցը. Ալ-Նասրի դժվարին հաղթանակը

    ՊՍԺ-ն ցույց տվեց, որ դեռևս գերազանցում է մեզ. Ֆլիկ

    🎥 ՉԼ․ Բարսեղյանի Սլովանը ջախջախվեց Ռոմային, Լիվերպուլը ֆանտաստիկ քամբեք կատարեց, այլ արդյունքներ

    🎥📷 ՉԼ․ Կորուստներով ու գոլերով լի սուպերխաղ. գործող չեմպիոն ՊՍԺ-ն հաղթեց Բարսելոնային

    🎥 ՉԼ․ Ֆոդենի բենեֆիսն Էթիհադում. Մանչեսթեր Սիթին ջախջախեց ԱԵԿ-ին

    Երբ ասում եմ, որ լավագույնն եմ աշխարհում, իսկապես այդպես եմ մտածում. Մբապե

    🎥 Հանդուգն գողություն Փարիզում. կողոպտիչները տեսախցիկի առաջ ցուցադրել են Մեսսիի և Զիդանի գողացված մարզաշապիկները

    🎥 ՉԼ. Գիրասիի դուբլը հաղթանակ պարգևեց Բորուսիային Սաբահի դեմ խաղում, Ֆեներբահչեն վերջին վայրկյաններին զրկվեց 3 միավորից

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից, բայց օգնության հասավ հայրենակիցը. Ալ-Նասրի դժվարին հաղթանակը

            ՊՍԺ-ն ցույց տվեց, որ դեռևս գերազանցում է մեզ. Ֆլիկ

            🎥 ՉԼ․ Բարսեղյանի Սլովանը ջախջախվեց Ռոմային, Լիվերպուլը ֆանտաստիկ քամբեք կատարեց, այլ արդյունքներ

            🎥📷 ՉԼ․ Կորուստներով ու գոլերով լի սուպերխաղ. գործող չեմպիոն ՊՍԺ-ն հաղթեց Բարսելոնային

            🎥 ՉԼ․ Ֆոդենի բենեֆիսն Էթիհադում. Մանչեսթեր Սիթին ջախջախեց ԱԵԿ-ին

            Երբ ասում եմ, որ լավագույնն եմ աշխարհում, իսկապես այդպես եմ մտածում. Մբապե

            🎥 Հանդուգն գողություն Փարիզում. կողոպտիչները տեսախցիկի առաջ ցուցադրել են Մեսսիի և Զիդանի գողացված մարզաշապիկները

            🎥 ՉԼ. Գիրասիի դուբլը հաղթանակ պարգևեց Բորուսիային Սաբահի դեմ խաղում, Ֆեներբահչեն վերջին վայրկյաններին զրկվեց 3 միավորից

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Փղոսկրից ամուր. Ինչպես Կոտ դ’Իվուարը հաղթեց Աֆրիկայի գավաթը. Հրաշք, թե՞ օրինաչափություն

                  ArmSport-ի դիտակետում, Գերմանիա, Թոփ, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  12.02.24 / 20:45
                  0

                  Փղոսկրի հայրենիքում տեղի ունեցած մրցաշարը դեռ երկար կհիշվի ոչ միայն աֆրիկյան ֆուտբոլի երկրպագուների շրջանում։ Ավանդույթի համաձայն Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության հաղթողի կոչմանը հավակնում էին Կամերունի, Նիգերիայի ու Եգիպտոսի հավաքականները, ավանդաբար ուժեղ էին Ալժիրի և Սենեգալի թիմերը։ Հավակնորդների ցանկում միշտ տեղ ունեցող Կոտ դ’Իվուարի ընտրանին ընկալվում էր որպես ամուր ընկույզ՝ բացառապես այն բանի համար, որ խաղում էր տանը։ Աֆրիկյան թիմերում մեծ մրցաշարերից առաջ և նույնիսկ ընթացքում գրեթե միշտ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք մարդու ուղեղում չեն կարող տեղավորվել։ Գանայի և Կամերունի հավաքականները տարբեր Մունդիալների ընթացքում ունեցել են տարաձայնություններ միմյանց և ֆեդերացիաների միջև, Տոգոյի հավաքականի ավտոբուսը գնդակահարել են ահաբեկիչները։ Կոտ դ’Իվուարի ընտրանին այս մրցաշարի ընթացքում ստիպված եղավ հաղթահարել մի շարք խոչընդոտներ՝ եզրափակիչ հասնելու, Նիգերիային 2-1 հաշվով հաղթելու և պատվավոր գավաթին տիրելու համար։

                  Թիմը վատ չսկսեց տնային մրցաշարը՝ հաղթելով Գվինեա-Բիասայի հավաքականին 2-0 հաշվով։ Խմբային փուլի երկրորդ տուրում մրցակիցն ուղիղ հակառակորդ Նիգերիան էր, որից կրած 0-1 հաշվով պարտությունը սարսափելի չէր համարվի, եթե վճռորոշ խաղում հաղթեին Հասարակածային Գվինեային։ Բայց կանաչ գույնի բանջարեղենը, ինչպես ասում են, բուսնեց լրիվ այլ տեղից՝ պարտություն 0-4 հաշվով, ինչը նշանակում էր, որ 99 տոկոսով թիմը արդեն խմբային փուլից դուրս է մնում մրցաշարից։ Սակայն կանոնակարգի համաձայն, 3-րդ տեղը զբաղեցրած լավագույն թիմը ստանում էր 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Միստիկ ու անհավանական կերպով այդ ուղեգիրը բաժին հասավ Կոտ դ’Իվուարին, քանի որ Մարոկկոն հաղթեց Զամբիային։ Այդպես «փղոսկրայինները» սողոսկեցին փլեյ-օֆֆ փուլ, սակայն արդեն այդ ժամանակ մնացել էին առանց մարզչի. Ժան Լուի Գասսեն խմբային փուլում կատաստրոֆիկ ֆուտբոլ ցույց տալուց հետո ստիպված եղավ համալրել գործազուրկների շուկան։ Նրա փոխարեն թիմի ղեկը ստանձնեց Էմերս Ֆաեն։ Նրա մասին ավելի մանրամասն՝ քիչ անց։

                  Ամեն ինչ կարող էր ավարտվել արդեն 1/8 եզրափակիչում, քանի որ մրցակիցը զորեղ Սենեգալի հավաքականն էր՝ Սադիո Մանեով ու Կալիդու Կուլիբալիով հանդերձ։ Արդեն 4-րդ րոպեին Սադիո Մանեի օգնությամբ Հաբիբ Դիալլոն առաջ մղեց իր թիմին։ Մինչև 86-րդ րոպեն Կոտ դ’Իվուարի ընտրանին գործնականում ոչ մի վտանգավոր պահ չէր ստեղծել, սակայն նշանակված 11 մետրանոցը խաղաց տանտերերի օգտին։ Ֆրանկ Կեսյեն նշակետից չվրիպեց ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ նույնպես կլոր կետից «փղոսկրայինները» ավելի հաջողակ էին՝ 5-4։ Սենեգալից միակ վրիպումը թույլ տվեց Նյակատեն։ Վատ հարված՝ ու ցտեսություն ֆավորիտ։

                  Քառորդ եզրափակիչում պատկերը գրեթե նույնն էր։ Մրցակիցը Մալին էր, որը բնավ ավելի ուժեղ չէր, քան Սենեգալը, սակայն խաղը տրվեց մեծագույն դժվարությամբ։ Թիմին հաջողվեց հավասարեցնել հաշիվը միայն 90-րդ րոպեին։ Դարձյալ ամեն ինչ որոշվեց հիմնական ժամանակից հետո։ Մալին մտովի արդեն պատրաստվում էր հետխաղյա 11 մետրանոցներին, սակայն 122-րդ րոպեին Դիակիտեն խփեց Կոտ դ’Իվուարի հաղթական գոլը։ Եվ դա այն դեպքում, որ առաջին կեսի վերջից թիմը Կոսունուի հեռացումից հետո խաղում էր 10 ֆուտբոլիստով, իսկ հաղթական գոլերը խփել են փոխարինման դուրս եկած Ադենգրան ու Դիակիտեն։ Վերջինս գոլը խփելուց հետո զգուշացվել է երկրորդ անգամ ու զրկվել կիսաեզրափակիչում խաղալու հնարավորությունից։ Խելահեղություն։ Միայն Կոնգոյի ԴՀ հավաքականի հետ խաղում պետք չեկավ Ալբուս Դամբլդորի կախարդական փայտիկը՝ 1-0 հաշվով հաղթանակ ու բաղձալի եզրափակիչ։

                  Մրցաշարի գլխավոր խաղում «փղոսկրայինները» դարձյալ պարտվելիս են եղել։ Մրցակիցը դարձյալ Նիգերիան էր, որին պարտվել էին խմբային փուլի երկրորդ տուրում։ Այս անգամ էլ ամեն ինչ կարող էր նույն կերպ դասավորվել։ 38-րդ րոպեին հաշիվը բացեց Ուիլյամ Տրոստ-Էկոնգը՝ այն նույն Տրոստ-Էկոնգը, որը հիշյալ առաջին խաղի միակ ու հաղթական գոլի հեղինակն էր։ Սակայն երկրորդ կեսում խաղը փոխվեց։ Նախ նույն Ֆրանկ Կեսյեն դրեց քամբեքի սկիզբը, իսկ խաղի ավարտից 9 րոպե առաջ գեղեցիկ վերջակետը դրեց Սեբաստիան Ալլերը։ 2-1, ու անհավանական ճանապարհ անցած Կոտ դ’Իվուարը դարձավ տնային մրցաշարի հաղթող՝ խաղալով առանց մարզիչ։

                  Երբ Գասսեն հեռացվեց աշխատանքից, Կոտ դ’Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիան անմիջապես մտածեց փոխարինողի մասին. սկզբում ֆուտբոլային չինովնիկների սրտով չէր միտքը, որ ձախողված մարզչի 40-ամյա օգնականը պետք է կանգնի հավաքականի ղեկին: Նրանք ցանկանում էին հրավիրել Ֆրանսիայի կանանց հավաքականի մարզիչ Էրվե Ռենարին, սակայն, ի վերջո, ստիպված եղան վերադառնալ Ֆաեի տարբերակին, գրում է L’Equipe-ը: Ֆաեն չի նեղվել, որ միայն երկրորդ ընտրությունն էր ֆեդերացիայի ցանկում։ Բայց ժամանակ չկար, պետք էր համախոների հավաքել։ Նա անմիջապես թիմում ներգրավեց Canal+ Afrique-ի իր վաղեմի ընկերոջը և խորհրդատու Գի Դեմելին: Ֆաեն ժամանակին եղել է նաև լավ ֆուտբոլիստ. խաղացել է «Նանտում», «Ռեդինգում» և «Նիսում»։ Մշտական ​​վնասվածքները ստիպել են նրան խաղակոշիկները կախել մեխից ընդամենը 28 տարեկանում:

                  Ֆաեն իր աշխատանքով փայլեց հենց առաջին իսկ օրից։ Փլեյ-օֆֆ փուլում թիմը կերպարանափոխվեց, ունեցան մի շարք փոփոխություններ։ Առհասարակ, բացման խաղի ու եզրափակիչի հետ համեմատած, թիմի մեկնարկային կազմում տեղի է ունեցել 6 փոփոխություն + 1 մարզիչ։ Առաջին խաղից ի վեր, իրենց տեղը հիմնական կազմում պահպանել են դարպասապահ Ֆոֆանան, պաշտպաններ Կոնանն ու Նդիկան, կիսապաշտպաններ Ֆոֆանա Սեկոն, Ֆրանկ Կեսյեն։ Վերջինս, չնայած, մեկ անգամ նստել է պահեստայինների նստարանին՝ Սենեգալի հետ խաղի մեկնարկը դիտել է նստած, սակայն ընդմիջումից հետո մտել է խաղադաշտ, իրացրել 11 մետրանոցը նախ խաղի ընթացքում, ապա նաև հետխաղյա հարվածաշարում և օգնել իր թիմին դուրս գալ եզրափակիչ։

                  Եթե համեմատական անցկացնենք եվրոպական թիմերի շրջանում, նման կարգի կերպարանափոխություն ապրել է միայն Պորտուգալիայի հավաքականը, որը 2016 թվականի խմբային փուլի առաջին խաղի ու եզրափակչի համեմատ ունեցել է 5 փոփոխություն (եթե գումարենք նաև խաղի մեկնարկում Ռոնալդուի վնասվածքը, ապա 6)։ Ի դեպ, այս Կոտ դ’Իվուարի ու այն Պորտուգալիայի միջև կան նաև այլ ընդհանրություններ։ Երկուսն էլ հաջող չեն անցկացրել խմբային փուլը, երկուսն էլ փլեյ-օֆֆ փուլ են մտել խմբում զբաղեցնելով երրորդ տեղը։

                  Իսկ, օրինակ, Իսպանիայի հավաքականը կայունության իսկական էտալոն է։ 2012-ի հաղթական Եվրոյին Վիսենտե դել Բոսկեն իր թիմի մեկնարկային կազմում 0 փոփոխություն է կատարել եզրափակիչում՝  համեմատած բացման խաղի հետ։ Նույն դել Բոսկեն 2010-ի եզրափակիչում դաշտ էր դուրս բերել բացման խաղին մասնակցած 11 ֆուտբոլիստից 10-ին։

                  Մարզչական փոփոխությունն իր հետ չէր կարող չբերել նաև փոփոխություններ հիմնական կազմում։ Ֆաեն ոչ մի կերպ չէր կարողանում կողմնորոշվել թիմի կենտրոնական պաշտպանների հարցում։ Հիմնական կենտրոնական Նդիկայի կողքին տարբեր խաղերին խաղացել են Դիոմանդեն, Բոլին ու Կոսսունուն։ Նդիկայի հետ խաղացել է նոմինալ աջ պաշտպան Սինգոն, սակայն՝ ճարահատյալ. Մալիի հետ հիշյալ խաղում Կոտ դ’Իվուարը մնացել էր 10 հոգով։

                  Միջին ու հարձակման գծերը ևս վերածվել էին փորձադաշտի։ Թիմի հիմնական հենակետայինը Իբրահիմ Սանգարեն էր, սակայն Ֆաեի գալուց հետո այդ դերը բաժին հասավ Ժան Միկաել Սերին։ Ու դա այն դեպքում, որ վերջինս նույնիսկ փոխարինման դուրս չէր եկել խմբային 3 խաղում։ Թիմի իսկական հերոսները դարձան Սեբաստիան Ալլեն ու Սիմոն Ադենգրան։ Նրանք խմբային փուլում այդպես էլ չհայտնվեցին մեկնարկային կազմում, քանի որ մրցաշարին ժամանել էին վնասվածքներով։

                  Ալլեն խնդիրներ ուներ կոճի, Ադենգրան՝ ազդրի շրջանում: Ադենգրան առհասարակ կարող էր մնալ «Բրայթոնում», բայց թիմը վերանայեց ակումբից ուղարկված ՄՌՏ հետազոտությունը և տեսավ, որ Ադենգրան ժամանակին կապաքինվի և կօգնի թիմին վճռորոշ խաղերում: Երկուսն էլ փրկեցին իրենց հավաքականներին ամենակաևրոր պահերին։ Ադենգրան վճռորոշ գոլը խփեց քառորդ եզրափակիչում, որտեղ մրցակիցը Մալիի թիմն էր՝ դուրս գալով փոխարինման, եզրափակիչում էլ նա կատարեց երկու գոլային փոխանցում և վաստակեց արժանի մրցանակ՝ հանդիպման լավագույն խաղացողի համար։ Սեբաստիան Ալլեն խփեց Կոնգոյի դեմ կիսաեզրափակիչ խաղի միակ գոլը, իսկ եզրափակիչում նա խփեց իր թիմի չեմպիոնական գոլը Նիգերիայի դեմ խաղում։

                  Փոփոխությունների մեծ մասը կապված է խմբային փուլին հաջորդող մարզչական վերադասավորման հետ։ Ժան-Լուի Գասեն խնդրեց իրեն ազատել աշխատանքից այն բանից հետո, երբ նա տեսավ արցունքներով ողողված հանդերձարանը՝ խմբային վճռորոշ խաղում Հասարակածային Գվինեայից 0-4 հաշվով կրած պարտությունից հետո: Թիմը գլխավորած Էմերս Ֆաեն հիմնական կազմ վերադարձրեց փորձառու խաղացողներին՝ Օրյեին, Սերիին, Գրադելին և վստահեց Օդիլոն Կոսունիին պաշտպանության կենտրոնում, որը խմբային փուլում ուներ խաղացած 0 րոպե: Այնուհետև Ֆաեն միավորեց Ալլեին և Ադենգրային, որոնք պարզապես հասանելի չէին Գասեին: Բայց Գասեն նրանց հրավիրել էր հենց այն ակնկալիքով, որ օգուտ քաղի եզրափակիչում ու դրա ճանապարհին։

                  Կոտ դ’Իվուարի հավաքականի հաղթական վերադարձի իսկական մարմնացումը հարձակվող Սեբաստիան Ալլեն է։ Դորտմունդի «Բորուսիայի» բարձրահասակ հարձակվողը 2022 թվականի ամռանը կլորիկ գումարի դիմաց «Այաքսից» տեղափոխվելուց հետո ստիպված է եղել միառժամանակ հեռու մնալ ֆուտբոլից։ Մարզումներից մեկից հետո Ալլեն բողոքել է ստամոքսի ներքևի հատվածի ցավերից։ Եվս 3 ժամ անց հետազոտությունն ախտորոշել է ամորձիների քաղցկեղ։ Ավելի քան 7 ամիս Ալլեն ստիպված է եղել անցնել ծանրագույն բուժում՝ քիմիաթերապիա, ու միայն 2023 թվականի ձմռանն է առաջին անգամ հագել «Բորուսիայի» մարզաշապիկը՝ խաղադաշտ դուրս գալով առավել քան արտահայտիչ մարզակոշիկներով, որի վրայի գրվածքը, թերևս, թարգմանելու կարիք չկա։

                  Կոտ դ’Իվուարը կոտրեց բոլոր կարծրատիպերը, որոնք կան ֆուտբոլում, դեմ գնաց բոլոր տեսակի սկզբունքներին ու սնահավատությանը։ Թիմը շա՜տ հանգիստ կարող էր դուրս մնալ ցանկացած փուլում․․․ Խմբային փուլում ՝ 1/8-րդում, քառորդ եզրափակիչում։ Օգնեց բախտի գոծոնը և բնավորությունը, որի ամրությունը համեմատելի է, թերևս, փղոսկրի հետ:

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #մոհամեդ-սալահ#սադիո-մանեաֆրիկայի-ազգերի-գավաթԿոտ դ'ԻվուարՆիգերիայի հավաքականՍեբաստիան Ալլեր
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 Պորտուգալիայի հավաքականը հաղթանակով է ավարտում նախապատրաստությունը ԱԱ-2026-ից առաջ

                  11.06.26

                  Զիդանի որդին որակազրկվեց Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո

                  22.01.26

                  Նիգերիան նվաճեց Աֆրիկայի ազգերի գավաթի բրոնզե մեդալները՝ հաղթելով Եգիպտոսին

                  17.01.26

                  🎥 Ազգերի գավաթ․ Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթահարեց Նիգերիայի արգելքն ու դուրս եկավ եզրափակիչ

                  15.01.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից, բայց օգնության հասավ հայրենակիցը. Ալ-Նասրի դժվարին հաղթանակը

                  01:57 / 21.10.26

                  ՊՍԺ-ն ցույց տվեց, որ դեռևս գերազանցում է մեզ. Ֆլիկ

                  01:39 / 21.10.26

                  🎥 ՉԼ․ Բարսեղյանի Սլովանը ջախջախվեց Ռոմային, Լիվերպուլը ֆանտաստիկ քամբեք կատարեց, այլ արդյունքներ

                  01:12 / 21.10.26

                  🎥📷 ՉԼ․ Կորուստներով ու գոլերով լի սուպերխաղ. գործող չեմպիոն ՊՍԺ-ն հաղթեց Բարսելոնային

                  01:00 / 21.10.26

                  🎥 ՉԼ․ Ֆոդենի բենեֆիսն Էթիհադում. Մանչեսթեր Սիթին ջախջախեց ԱԵԿ-ին

                  00:54 / 21.10.26

                  Երբ ասում եմ, որ լավագույնն եմ աշխարհում, իսկապես այդպես եմ մտածում. Մբապե

                  23:51 / 20.10.26

                  🎥 Հանդուգն գողություն Փարիզում. կողոպտիչները տեսախցիկի առաջ ցուցադրել են Մեսսիի և Զիդանի գողացված մարզաշապիկները

                  23:10 / 20.10.26

                  🎥 ՉԼ. Գիրասիի դուբլը հաղթանակ պարգևեց Բորուսիային Սաբահի դեմ խաղում, Ֆեներբահչեն վերջին վայրկյաններին զրկվեց 3 միավորից

                  22:44 / 20.10.26

                  Անձեռնմխելի է միայն զինանշանը. Մոուրինյուի կոշտ ուղերձը Վինիսիուսի մասին և ՉԼ-ի սպասելիքները

                  22:05 / 20.10.26

                  ՉԼ. ՊՍԺ — Բարսելոնա. հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

                  21:54 / 20.10.26

                  🎥 Փյունիկը տնային հանդիպումները կանցկացնի նորաբաց Freedom Arena մարզադաշտում

                  21:35 / 20.10.26

                  Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբ

                  21:13 / 20.10.26

                  Բավարիան նախապատրաստվում է Արսենալի դեմ խաղին առանց գլխավոր մարզչի. հայտնի է պատճառը

                  20:30 / 20.10.26

                  Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները

                  20:00 / 20.10.26

                  Մեսսին տրանսֆեր է խորհուրդ տվել Բարսելոնային․ ֆուտբոլիստին հավակնում է նաև Ռեալը

                  19:17 / 20.10.26

                  Պաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկը

                  18:05 / 20.10.26

                  Կրիշտիանուն այդպես հիասթափեցրեց ինձ ու թիմին. Տեն Հագի աղմկահարույց հայտարարությունը Ռոնալդուի մասին

                  17:18 / 20.10.26

                  Նա ինձ հիշեցնում է երիտասարդ Վինիսիուսին․ Մոուրինյուն նշել է Դիոմանդեի թույլ կողմը

                  16:13 / 20.10.26

                  Իրաոլան խնդրել է Լիվերպուլին գնել Բարսելոնայի աստղին․ գործարքը կարող է կազմել 140 միլիոն եվրո

                  15:16 / 20.10.26

                  Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը

                  14:14 / 20.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  Կարդալ ավելին

                  Այսօր լեգենդար Նիկիտա Սիմոնյանը կդառնար 100 տարեկան

                  21:18 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.