Իսպանական «Սելտան» ցանկանում է վարձակալել «Լացիոյի» պաշտպան Լուիս Ֆելիպեին, տեղեկացնում է Sport.es-ը:
22-ամյա ֆուտբոլիստին իր կազմում է ուզում տեսնել նաև կատալոնական «Բարսելոնան»:
Հիշեցնենք, որ բրազիլացին «Լացիո» էր տեղափոխվել «Իտուանո» ակումբից: 2016 թվականին կայացած տրանսֆերի համար իտալական ակումբը վճարել է 750.000 եվրո:
Ֆելիպեի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:
Հավելենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 23 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: