ՊՍԺ-ն հետաքրքրված է Ջոշուա Կիմիխի ծառայություններով։
Ըստ L’Equipe-ի՝ ֆրանսիական ակումբը փորձում է համոզել «Բավարիային» բաց թողնել Կիմիխին՝ Նորդի Մուկիելի հետ համաձայնության գալուց հետո: ՊՍԺ-ն պատրաստ է զգալի գումար վճարել գերմանացու տրանսֆերի համար։
Ֆուտբոլիստը դեմ չէ հեռանալ թիմից, սակայն ձմռանը կիսապաշտպանի հեռանալը «Բավարիայից» քիչ հավանական է, քանի որ նա մնում է մյունխենյան ակումբի կարևոր խաղացողներից մեկը։
Կիմիխի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
Այս մրցաշրջանում Կիմիխը Բունդեսլիգայի 11 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































