ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Այս մասին հայտնում է Football Espana-ն։ Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ Սոսյեդադը» փարիզցիներին առաջարկ է պատրաստում 27-ամյա կիսապաշտպանին վարձակալելու համար։
Իսպանական ակումբը մտադիր է գործարքն ավարտին հասցնել մոտ ժամանակներս։
Ասենսիոն ՊՍԺ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը փարիզցիների կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
























































