Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտոնական կայքը հայտարարել է ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսի հետ պայմանագիրը խզելու մասին։
37-ամյա դարպասապահը, ակումբին խնդրել է խզել իր հետ պայմանագիրը, որն ուժի մեջ էր մինչև 2024 թվականի ամառ։
Նրա նոր ակումբը կլինի ամերիկյան Լոս Անջելեսում։ Լյորիսն իր նոր թիմում հանդես կգա 2024 թվականի հունվարից։
Ուգո Լյորիսը երկար տարիներ եղել է «Տոտենհեմի» և Ֆրանսիայի հավաքականի հիմնական դարպասապահը։ Նա լոնդոնյան ակումբին միացել է 2012 թվականի ամռանը՝ տեղափոխվելով Լիոնից։ Ընդհանուր առմամբ, Լյորիսը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 447 հանդիպում։