Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Իսպանիայի առաջնության «Մալյորկայի» հետ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա հունվարի 3-ին։
«Ես լավ եմ և ինձ շատ լավ եմ զգում: Այժմ միստերը պետք է կատարի իր ընտրությունը»,- Վինիսիուսի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք էր ստացել Կոլումբիայի հավաքականի հետ Բրազիլիայի հավաքականի նոյեմբերյան հանդիպման ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա խաղացողը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































