Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Եվրոպայի 2020 թվականի առաջնությունից հետո կարող է գլխավորել «Բարսելոնան»։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Նիդերլանդների ֆուտբոլային միության մարզական տնօրեն Նիկո-Յան Հուգման պատմել է, որ Կումանի պայմանագրում կա մի կետ, որը նրան թույլ է տալիս գնալ «Բարսելոնա», եթե կատալոնացիները հրաժարագին վճարեն։ 56-ամյա մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ Ռոլանդ Կումանը «Բարսելոնայի» կազմում՝ որպես խաղացող, հանդես է եկել 1989-95 թվականներին։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո տեղ է գտել կատալոնացիների մարզչական շտաբում (1998-2000):
«Բարսելոնայի» ներկայիս մարզիչը Էռնեստո Վալվերդեն է։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառ ու ներառում է 2020/21 մրցաշրջանի կետ։