«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելուն, որն այս մրցաշրջանում հանդես է գալիս «Բարսելոնայում», պատմել է, որ մանկուց երկրպագել է կատալոնական ակումբին, ինչպես նաև խոսել է թիմին հարմարվելու մասին։
«Ես միշտ «Բարսելոնայի» երկրպագու եմ եղել: Ես մեծացել եմ՝ դիտելով «Բարսելոնայի» խաղը։
Ինձ համար հեշտ էր հարմարվել, քանի որ ինձ շատ է դուր գալիս այս ակումբը: Ինձ շատ է դուր գալիս ակումբի դինամիկան, և ինձ համար հեշտ էր, շատ հեշտ էր հարմարվել այստեղ»,- ասել է Կանսելուն լրագրող Պեդրո Պինտոյի YouTube ալիքի 1 Para 1 փոդքաստում:
























































