Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
– Կապ կար Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կոմերցիոն հաջողությունների և Ռոնալդուի միջև: Ի՞նչ եք կարծում, Պորտուգալիայի ապրանքանիշը այս փուլում ընդլայնվո՞ւմ է Կրիշտիանուից դուրս:
– Կրիշտիանուն շատ հզոր բրենդ է, նա Instagram-ում ունի 600 միլիոն հետևորդ: Մենք չենք կարող և չենք ուզում անտեսել այս իրողությունը։ Երբ մենք եկանք այստեղ, մենք գիտեինք Կրիշտիանուի և Ֆեդերացիայի միջև կապի մասին և ցանկանում էինք, որ նա մնար առնվազն մինչև 2018 թվականը։
Օբյեկտիվորեն այդ պահից մենք սկսեցինք հասկանալ, որ Ռոնալդուի հեռանալու դեպքում պլաններ պետք է լինեն։ Սակայն նա արդեն խաղացել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում և խաղալու է Եվրոյում։ Նա դեռ այստեղ է, բայց ծրագրերը վաղուց են մշակվում:
Բոլոր պայմանավորվածություններում գործընկերներից ոչ մեկը պայման չի դրել, որ Ռոնալդուն կմնա։ Որպես ֆեդերացիա մենք պետք է պատրաստ լինենք հետկրիշտիանու ժամանակաշրջանին, և 2018 թվականից մենք քայլեր ենք ձեռնարկում այս ուղղությամբ։
Բացի այդ, այս պահին միակ վստահությունն այն է, որ Կրիշտիանուն կհեռանա ազգային թիմից միայն իմ հեռանալուց հետո։
Իրականում, եթե նա շարունակի աշխատել այն ուժով, եռանդով ու հավակնությամբ, որը ցույց է տալիս, կարծում եմ, որ դեռ երկար տարիներ կխաղա»,- ասել է Ֆերնանդո Գոմեշը։