«Լիոնի» նախկին մարզիչ Ֆաբիո Գրոսոն ակումբից կարող է ստանալ մինչև 2 միլիոն եվրո փոխհատուցում։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, իտալացի մասնագետը, որը պաշտոնանկ արվեց «Լիոնից» նոյեմբերի վերջին նշանակվելուց 2,5 ամիս անց, ակումբից պահանջում է փոխհատուցում վճարել իրեն պայմանագիրը խզելու համար։
Գրոսոյի և նրա մարզչական շտաբի չորս անդամների հետ պայմանավորվածությունները ուժի մեջ էին մինչև 2024 թվականի ամառ։ Քննարկվող գումարը 1,5-ից 2 միլիոն եվրո է։