Four Four Two-ն հրապարակել է պատմության լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Այս վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Զինեդին Զիդանը, ով հայտնի է Մադրիդի «Ռեալի» և «Յուվենտուսի» կազմում իր ելույթներով։
Երկրորդ տեղում Միշել Պլատինին է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Թիերի Անրին։
Լավագույն 10-յակում են նաև Պատրիկ Վիեյրան, Էրիկ Կանտոնան, Լիլիան Թյուրամը, Մարսել Դեսային, Կիլիան Մբապեն, Կարիմ Բենզեման և Ֆրանկ Ռիբերին: