«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ասել է, որ ֆրանսիական ակումբը դեմ է Եվրոպայի Սուպերլիգայի ստեղծմանը և դրան մասնակցելուն։
«Պարի Սեն Ժերմենը» լիովին մերժում է Սուպերլիգա ստեղծելու ցանկացած ծրագիր, որը վաղուց է հայտնվել։ Որպես հպարտ եվրոպական հաստատություն՝ ՊՍԺ-ն աջակցում է եվրոպական սպորտային մոդելի սկզբունքներին, ինչպես նաև բաց մրցակցության արժեքներին՝ աշխատելով եվրոպական ֆուտբոլի բոլոր շահագրգիռ կողմերի և ճանաչված կողմերի, հատկապես երկրպագուների և խաղացողների հետ, ովքեր հանդիսանում են ֆուտբոլի սիրտը: »,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի պաշտոնական էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացվել էր Սուպերլիգայի ֆորմատը, ըստ որի դրան կմասնակցեն 64 ակումբներ՝ բաժանված երեք լիգայի։ Նոր մրցաշարի մեկնարկը նախատեսված է 2025 թվականին։