«Արսենալը» մտադիր է թիմում պահել հարձակվող Էդի Նկետիային՝ չնայած այլ ակումբների հետաքրքրությանը։ Այս մասին հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործների» ղեկավարությունը 24-ամյա խաղացողին ձեռք բերելու համար դիմող ցանկացած թիմից կպահանջի տպավորիչ գումար: Նշվում է, որ հարձակվողն ինքը շահագրգռված չէ ակումբը փոխելու հարցում։
Նկետիան «Արսենալի» համակարգում է ութ տարի (2015 թվականից): Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում «զինագործների» կազմում անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 35 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» հետաքրքրված է «Բրենթֆորդի» հարձակվող Այվան Տոնիով: