Կառլո Անչելոտին խոստովանել է, որ ձմռանը «Ռեալը» նոր խաղացողի ձեռք կբերի։
Մադրիդցիները կորցրել են պաշտպան Դավիդ Ալաբային՝ խաչաձեւ կապանների վնասվածքի պատճառով։ Մրցաշրջանի սկզբում նմանատիպ վնասվածքի պատճառով դուրս մնացին Տիբո Կուրտուան և Էդեր Միլիտաոն։
«Մենք զրուցել ենք ղեկավարության հետ։ Առաջիկա օրերին կգնահատենք իրավիճակը։ Ժամանակ ունենք, քանի որ տրանսֆերային պատուհանը փակվում է հունվարի 31-ին: Մենք փնտրում ենք լավագույն լուծումը։ Դեռ չենք շտապում, իսկ անունների մասին խոսելու լավագույն ժամանակը չէ։
Եթե հնարավորություն լինի պայմանագիր կնքել ակումբին համապատասխան խաղացողի հետ, մենք դա կանենք։
Սա մրցաշրջանի շատ բարդ փուլ է։ Բարեբախտաբար, ես կարող եմ շնորհակալություն հայտնել այն խաղացողներին, որոնք հաղթահարում են այն: Այն, ինչ անում է թիմը նման դժվարին ժամանակահատվածում, իսկապես առանձնահատուկ է։
«Խաչերի» վնասվածքն անկանխատեսելի է: Այս մրցաշրջանում նման վնասվածքներ են ստացել այն ֆուտբոլիստները, որոնք ծնկի հետ կապված խնդիրներ չեն ունեցել: Այն չի կարող վերահսկվել, դա տարբերվում է մկանային վնասվածքից»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն: