«Խետաֆեի» գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասը Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ ոչ-ոքիից (3:3) հետո խոսել է թիմի հարձակվող Մեյսոն Գրինվուդի մասին։
«Խետաֆեում» անցկացրած 15 խաղում Գրինվուդը դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
«Գրինվուդը հիանալի հանդիպում անցկացրեց, ինչպես և ամբողջ թիմը: Ես առաջին օրվանից ասել եմ, որ Մեյսոնը ֆանտաստիկ խաղացող է։ Նա աստիճանաբար կհասնի իր լավագույն մակարդակին։ Մենք նրան շատ լավ են ընդունել։
Խաղում որոշ սխալների համար պատժվեցինք գոլերով, բայց հպարտ ենք ցուցադրած խաղով։ Ցանկացած այլ թիմ կհրաժարվեր խաղալուց, երբ հաշիվը 1:3 էր, բայց այս թիմը երբեք չի հանձնվում»,- Բորդալասի խոսքն է մեջբերել Goal-ը: