«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալահերը մեկնաբանել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակը (1:1, 11 մետրանոցներով՝ 4:2).
«Ես հիացած եմ. Իսկապես լավ ելույթ էր։ Մենք շատ պայքարեցինք գոլ խփելու համար։ Բարեբախտաբար, դա եղավ հենց վերջում՝ Միշայի գոլի շնորհիվ, հետո վստահ էինք, որ հաղթելու ենք 11 մետրանոց հարվածաշարում։
Ես զգում էի, որ մենք արժանի ենք հաղթանակի։ Մենք պարզապես պետք է շարունակեինք առաջ գնալ, և դա արեցինք: Մենք շատ տիրում էինք գնդակին և պետք է շարունակեինք պահեր ստեղծել։
Սա հիանալի կլինի վստահության համար: Սա, անկասկած, լավագույն զգացողությունն է, որ մենք ունեցել ենք այս մրցաշրջանում, այնպես որ բոլորն իսկապես ուրախ և ոգևորված են հաջորդ փուլ դուրս գալու համար: Իհարկե, հիմա մենք ամեն ինչ անելու ենք եզրափակիչ դուրս գալու համար»,- Գալահերի խոսքը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը։