«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակիչի՝ «Նյուքասլ Յունայթեդի» հետ խաղում (1:1, 11-մետրանոցներով՝ 4:2) փոխարինումների մասին։ Էնցո Ֆերնանդեսը փոխարինվել է 32-րդ, իսկ Լևի Կոլվիլը՝ 46-րդ րոպեին։
«Էնցոն փոխարինում խնդրեց, քանի որ խաղից առաջ իրեն մի փոքր վատ էր զգում: Նա ստամոքսի որոշ խնդիրներ ուներ։ Նա փորձեց, ուզում էր խաղալ և տեսնել, թե արդյոք ամեն ինչ լավ կլինի: Նա ստիպված էր լքել խաղադաշտը։
Լևի Կոլվիլը մի փոքր հոգնած էր, և մենք ցանկանում էինք օգտագործել Մալո Գուստոյի նման ավելի հարձակողական խաղացողների և թիմին ավելի շատ էներգիա տալ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։