«Թոփ մարզիչ լինելու համար պարտադիր չէ տիտղոսներ նվաճել»,- ասել է Լոնդոնի «Չելսիի» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն․
«Շատ թոփ մարզիչներ դեռ տիտղոս չեն նվաճել: Ոմանք դեռ այս ճանապարհին են: Դուք պետք է ճիշտ ժամանակին լինեք ճիշտ ակումբում և ունենաք որակների մի ամբողջ շարք, որոնք անհրաժեշտ են հաղթանակների համար:
Կարևոր է վերլուծել յուրաքանչյուր առանձին նախագիծ և գնահատել, թե արդյոք կարող եք կատարել ձեր բոլոր խոստումները:
Ցանկացած ակումբի համար դա շատ ավելի կարևոր է, քանի որ դա նրան ուժ է տալիս։ Անձամբ ես 100%-ով հավատում եմ «Չելսիի» նախագծին»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։