«Նոթինգեմ Ֆորեսթը» հայտարարել է Նունու Էշպիրիտու Սանտուին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
49-ամյա պորտուգալացին 2․5 տարվա պայմանագիր է կնքել։ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Բորնմութի» դեմ խաղը, որը կկայանա շաբաթ ՝ դեկտեմբերի 23-ին, առաջին կլինի Նունուի համար նոր թիմի ղեկին։
Մարզչի վերջին աշխատանքը եղել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադում», որը նա լքել է նոյեմբերին: Նախկինում նա մարզել է «Տոտենհեմը», «Վուլվերհեմփթոնը», «Պորտուն», «Վալենսիան» և «Ռիո Ավեն»։
Դեկտեմբերի 19-ին «Նոթինգեմը» հայտարարել էր Սթիվ Կուպերի հեռանալու մասին։ Նա թիմը գլխավորում էր 2021 թվականի սեպտեմբերից։ 17 տուրից հետո «Նոթինգեմ Ֆորեսթը» 14 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղում է։