Բրազիլիայի հավաքականի գլխավոր բժիշկ Լասմարը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը, ով հոկտեմբերին ծնկի և մենիսկի առաջնային խաչաձև կապանների պատռվածք էր ստացել, չի մասնակցի Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
Copa America-ն կկայանա 2024 թվականի հունիսի 20-ից հուլիսի 14-ը։
«Հունիս-հուլիս ամիսներին Նեյմարը պատրաստ չի լինի խաղադաշտ դուրս գալու համար: Այս պահին նա չպետք է շրջանցի վերականգնման փուլերը և արագացնի վերականգնողական կուրսը: Ամենայն հավանականությամբ, նրան կտեսնենք միայն օգոստոսին», — Ռադիո 98 մեջբերում է Լասմարը.