Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակիչում «Չելսին» հյուրընկալել էր «Նյուքասլին» և հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ գտնվելով, դուրս եկավ հաջորդ փուլ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։
16-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Կալում Ուիլսոնը, իսկ 90+-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ Միխայլո Մուդրիկը։
Լոնդոնյան թիմի ֆուտբոլիստները հաղթեցին հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում (4:2):