Դեկուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները:
«Բարսելոնան» փլեյ-օֆֆի առաջին փուլում կհանդիպի «Նապոլիի» հետ: Մրցաշարի այս փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն 2024 թվականի փետրվարի 13-ին, 14-ին, 20-ին և 21-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 5-ին, 6-ին, 12-ին և 13-ին։
«Գնահատականն այն է, որ հաճելի է վերադառնալ այստեղ (Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ), այլ ոչ թե խաղալ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում»,- ասել է կատալոնական ակումբի մարզական տնօրենը Marca-ի հետ զրույցում։
























































