Գարի Նևիլը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը «Լիվերպուլի» հետ հանդիպմանը։
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղն ավարտվել էր 0:0 հաշվով։
««Մանչեսթեր Յունայթեդը» շատ վատ խաղաց։ Արդյունքը լավ է, քանի որ «Էնֆիլդում» ոչ-ոքին դրական է, իսկ թիմի ելույթը՝ ոչ:
Մի քանի տարի առաջ մենք սպանեցինք Մոուրինյուին, քանի որ նա եկավ այստեղ, խաղաց այսպես և հանդիպումն ավարտվեց 0։0։
Այն, որ նրանք պաշտպանությունում մի փոքր ավելի կայուն դարձան, լավ է, այն, որ դարպասը անառիկ պահեցին՝ լավ է։ Բայց արդյոք այս խաղամակարդակը հաղթանակների կբերի՞: Ոչ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը Sky Sports-ի եթերում:
























































