Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (4:1):
Այսպիսով, 2005 թվականից ի վեր 38-ամյա խորվաթն առնվազն մեկ գոլ է խփել 19 մրցաշրջանում՝ 3-ը՝ Զագրեբի «Դինամոյի», 4-ը՝ «Տոտենհեմ»-ի և 12-ը՝ «Ռեալ»-ի կազմում:
Մոդրիչը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































