Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան վնասվածք է ստացել «Վիլյառեալի» հետ Իսպանիայի Պրիմերայի 17-րդ տուրի խաղում (2:0) և չի կարողացել ինքնուրույն հեռանալ խաղադաշտից։
32-րդ րոպեին Ալաբան բախման արդյունքում ծնկի վնասվածք է ստացել։ Օգնություն ստանալուց հետո պաշտպանը լքել է խաղադաշտը «Ռեալի» բժշկական անձնակազմի օգնությամբ։ 35-րդ րոպեին նրան փոխարինել է թիմակից Նաչո Ֆերնանդեսը։
Ավստրիացի պաշտպանն իսպանական ակումբ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Բավարիայից» ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։
Առաջին խաղակեսից հետո «Ռեալը» Բելինգհեմի և Ռոդրիգոյի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթում է «Վիլյառեալին»։
























































