«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ այսօր կայացած ոչ-ոքիի մասին (0:0)՝ համեմատելով այն «կարմիր սատանաների» նկատմամբ 7։0 հաշվով տարած հաղթանակի հետ, որը տեղի ունեցավ Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում՝ 2023 թվականի մարտին։
«Չեմ կարող հիշել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ այսպիսի գերիշխող խաղ՝ նույնիսկ 7:0 հաշվով հաղթանակը: Հիմա 0-0 է, երևի մեզանից մի քիչ ավելի լավ են իրենց զգում: Բայց մենք միավոր վաստակեցինք և առաջ ենք շարժվում:
Եթե խփում ես, դա փոխում է խաղի դինամիկան ու նրանք մի քիչ բացվում են, ավելի շատ ռիսկի են դիմում։ Բայց դա տեղի չունեցավ, մրցակիցը տվեց այն ամենը, ինչ ուներ, իսկ հաշիվը մնաց 0:0»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ այս պահին Պրեմիեր լիգայի անցկացրած 17 հանդիպումներից հետո «Լիվերպուլը» 38 միավորով երկրորդ տեղում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 28 միավորով յոթերորդ տեղում է։ Առաջնության առաջատարը «Արսենալն» է՝ 39 միավոր։
























































