«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակը։
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արսենալը» 2։0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։
«Անհավանական խաղ։ Սկզբից մինչև վերջ հաճելի էր դիտել, թե ինչպես ենք խաղում շատ լավ թիմի դեմ: Նույնիսկ ընդմիջմանը հաշիվը չէր արտացոլում դա: Մենք լիովին արժանի էինք այս խաղում հաղթելու։
Մենք 15 հարված կատարեցինք (առաջին խաղակեսում), դա շատ է: Պետք էր շարունակել։ Մեզ պակասում էր ճշգրտությունը»,-Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
























































