ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դժգոհ է մնացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Բորուսիայի» հետ հանդիպումից հետո (1:1), հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղից հետո ֆուտբոլիստն ակնհայտորեն տրամադրություն չի ունեցել, սակայն մոտեցել է երկրպագուներին և շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Սրանից հետո ֆրանսիացի հարձակվողն արագ հեռացել է խառը գոտուց և քայլել դեպի ավտոբուս, որտեղ որոշ ժամանակ մնացել է մենակ։
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ իր ակտիվում ունենալով ութ միավոր: Թիմը զիջել է «Բորուսիային», որը վաստակել է 11 միավոր։
Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում Մբապեն մասնակցել է վեց հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։
























































