Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը խոսել է «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին, որը, նրա կարծիքով, պրոպագանդում է արմատական իսլամի առաջնորդող դիրքը։ Ավելի վաղ ֆուտբոլիստը հաղորդագրություն էր հրապարակել, որում առաջարկել էր «աղոթել Գազայի ժողովրդի համար»։
«Ես մնում եմ այն կարծիքին, որ կա մի հասկացություն, որը տանում է դեպի արմատական իսլամ, և կան այդ արմատական իսլամի քարոզիչներ: Կարծում եմ, որ նա հիանալի ֆուտբոլիստ է, ես անձամբ նրա հետ խնդիրներ չունեմ, բայց երբ պարոն Բենզեման ոչ մի խոսք չի ասում ուսուցիչներին սպանելու մասին, ոչ մի բառ չի ասում, երբ Ֆրանսիայում իսլամիստների ահաբեկչություններ են լինում, ես ափսոսում եմ. դա այն պատճառով, որ նրան դիտում են միլիոնավոր մարդիկ: Նա պարզապես ֆուտբոլիստ չէ, նա մարդ է, որին հետևում են միլիոնավոր մարդիկ»,- Դարմանենի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։