Պորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը մեկնաբանել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Ուորեն Զաիր Էմերիի առաջընթացը։
«Նա արդեն աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է: Իհարկե, Զաիր-Էմերին կդառնա լավագույն խաղացողներից մկեը: Հավանաբար, մի օր Ուորենը կնվաճի «Ոսկե գնդակը»: Սա հիանալի օրինակ է երեխաների համար։ Նա 17 տարեկան է, և նա արդեն գիտի, թե ինչ և ինչպես անել»,- Մենդեշի խոսքերն է մեջբերում DFFN-ը։
17-ամյա Զաիր-Էմերին առաջին անգամ էր հրավիրվել Ֆրանսիայի հավաքական։ Եվրո-2024-ի ընտրական փուլի Ջիբրալթարի դեմ խաղում (14:0) նա խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, խփեց իր առաջին գոլը, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվեց 20-րդ րոպեին։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։