«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռոյ Քինը խոսել է մանկունիացիների նախկին կիսապաշտպան Նեմանյա Մատիչի՝ ֆուտբոլիստներ Ջեյդոն Սանչոյի և Պոլ Պոգբայի կարգապահության վերաբերյալ մեկնաբանությունների մասին։ Հիշեցնենք, որ սերբ կիսապաշտպանը վերջերս ասել էր, որ իր նախկին թիմակիցները հաճախ են ուշանում մարզումներից։
«Ես չեմ զարմանում, որ Նեմանյան նշել է այս խաղացողներին։ Բոլորը գիտեն, որ այս տղաները մեծ պրոֆեսիոնալներ չեն»,- ասել է Քինը The Overlap-ին:
Այս պահին Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» խորքային պահեստային խաղացող է։ Գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտից հետո նա սեպտեմբերի սկզբից նույնիսկ մեկ անգամ չի խաղացել թիմում։ Պոգբան իր հերթին ժամանակավորապես որակազրկված է՝ դրական դոպինգ թեստի պատճառով։