«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի պարտությունը «Աստոն Վիլլայի» հետ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (0-1).
«Նրանք ավելի լավն էին, նրանք արժանի էին հաղթանակի: Շնորհավորում եմ նրանց։
Այժմ մենք պետք է կենտրոնանանք հաջորդ խաղում հաղթելու ուղի գտնելու վրա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» 30 միավորով չորրորդ տեղում է։