Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Ասթոն Վիլլային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 74-րդ րոպեին խփեց բիրմինգեմյան թիմի ֆուտբոլիստ Լեոն Բեյլին։
«Ասթոն Վիլլան» 32 միավորով բարձրացավ 3-րդ տեղ։ «Մանչեսթեր Սիթին» 30 միավորով 4-րդն է։
Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Չելսիին»։
Մանչեսթերյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սքոթ Մքթոմինեյը։ Հյուրերից միակ գոլը խփեց Քոուլ Պալմերը։
ՄՅՈւ-ն 27 միավորով 6-րդն է։ «Չելսին» 19 միավորով 10-րդը։